ԱԱՏՄ տեսուչներն անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ են իրականացրել նշված քաղաքների բժշկական կենտրոններում, դեղատներում, գեղեցկության սրահներում, հյուրանոցներում և առևտրի կետերում: Տեսչական մարմնի աշխատակիցները փաստում են, որ պատերազմական դրությամբ պայմանավորված` անվտանգության կանոնների պահպանումը կարծես որոշակիորեն հետին պլան է մղվել: Բոլոր ոլորտներում նկատվել են ձևաչափերի ոչ ճիշտ լրացման դեպքեր, գրանցումներն արվել են անփութորեն, չի պահպանվել օրական 2 անգամ ջերմաչափելու պահանջը: Ընդհանուր առմամբ տնտեսվարողների մոտ արձանագրվել է զգոնության թուլացում: ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկման և խորհրդատվական աշխատանքներին զուգահեռ հանձնարարականներ են տվել հակահամաճարակային կանոնները պատշաճ մակարդակով կատարելու վերաբերյալ:
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցեր են կատարել Վեդի և Արարատ քաղաքների ատամնաբուժարաններում, վաճառքի կետերում և գեղեցկության սրահներում։ Ստուգայցերը փաստել են` ատամնաբուժարաններում որոշ դեպքերում խախտվում է բժշկական թափոնների տեղափոխման պարբերականությունը։ Գեղեցկության սրահներում հաճախակի են ախտահանման ռեժիմի խախտումները։ Իսկ մանրածախ առևտրի կետերում արձանագրվում են հաճախորդների կողմից դիմակ չկրելու, ինչպես նաև գրանցամատյանների թերի լրացման դեպքեր։ Խախտումներ թույլ տված տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ` անհապաղ վերացնելու խախտումները։ Անակնկալ ստուգայցերը, այդ թվում` կրկնայցերը, շարունակվում են։
Մանրամասն ➜Հետկանչի նպատակով ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ նոյեմբերի 6-ի փորձագիտական եզրակացությունը։ Վերջինիս համաձայն՝ ՊԱԳ համապատասխանության դիտարկման ժամանակ հայտնաբերվել են ՊԱԳ պահանջների խախտումներ և ներարկման համար նախատեսված լուծույթների ստերիլության երաշխիքները բացակայում են այս դեղերի մասով՝ • Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (25/5×5/) ամպուլներ 2մլ Շվեյցարիա Լեգասի Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Ռուհրբերգշտրասե 21, 4127 Բրիսֆելդեն, ՄԵԴԱ Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Հեգնաուշտրասե 60, 8602 Վանգեն-Բրուտիսելեն (Շվեյցարիա) • Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ Շվեյցարիա Լեգասի Ֆարմասյուտիկալս [...]
Մանրամասն ➜