ՀՀ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնի ուշադրության կենտրոնում են վարսավիրանոցներ, սուպերմարկետներ, դեղատներ, կոշիկի և հագուստի վաճառքի սրահներ։ Արձանագրվում են համավարակի տարածումը կանխելու անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, դիմակների չկրում անգամ հանրության լայն շերտերի սպասարկող հիմնարկների աշխատողների կողմից։ Որոշ դեպքում աշխատավայրում թերի են կատարվում ախտահանումը և ջերմաչափումը, դրանց գրանցամատյանների ձևաչափերը չեն պահպանվում, իրազեկման պաստառները բացակայում են։ Ստուգայցերը շարունակվում են։ Լուրջ կամ կրկնակի խախտումները ենթակա են տուգանքի։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերը համատարած դիմակ չկրելու պատկեր են նկատել նաեւ Չարենցավանի հանրային այգիներում՝ հատկապես կենթաթոշակային տարիքի անձանց կողմից։ Կարեւորելով հանրային առողջապահական շահը՝ ՀՀ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնի ղեկավարի Վահագն Նիկողոսյանի կողմից այս մասին գործընկերության սկզբունքով տեղեկացվել է [...]
Մանրամասն ➜Ավելի քան 500 ստուգայց վերջին 2 օրում՝ ողջ Երեւանում․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է՝ մայրաքաղաքում անցկացվում են միանգամից բոլոր վարչական շրջաններում։ Համաժամանակյա ստուգայցն ապահովելու համար մեկտեղվել են ԱԱՏՄ գլխամասի, Երեւանի տարածքային կենտրոնի եւ մարզային որոշ ստորաբաժանումների մասնագիտական ուժերը։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ խնդիր է դրվել լայնածավալ ստուգայցի միջոցով ամբողջական պատկեր ստանալ մայրաքաղաքում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Աշխատանքները համակարգել է ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, դրանց անձամբ մասնակցել է նաեւ ԱԱՏՄ պետի տեղակալ Սուրեն Ամիրյանը։ Տեսչական ստուգայցերը Երեւանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր են գրանցել․ տնտեսավարողները հիմնականում հետեւում են ՀՀ [...]
Մանրամասն ➜Աշխատանքներ՝ արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկումներ եւ իրազեկման աշխատանքներ են տարել արցախցի մեր հայրենակիցների համար ներկայում որպես բնակության ժամանակավոր կացարան ծառայող մի շարք հաստատություններում։ Իրականացված աշխատանքներն ուղղված են եղել նշված հաստատություններում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելուն, ախտահանման գործընթացների ճիշտ իրականացմանը։ Խորհրդատվություն է տրամադրվել, մասնավորապես, դիմակների ճիշտ կրման, ձեռքերի ախտահանման, սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահպանելու վերաբերյալ։
Մանրամասն ➜