azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ուշադրություն․ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է`

02.11.2020

ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման եւ կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2020 թ․ հոկտեմբերի 31-ի N 1756-Ն որոշմամբ։ ✅Ըստ այդմ, եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։ ✅ Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացնա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Կառավարության նոր որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն։ Պետք է կցվի ձեւաթուղթ՝ ստորագրված ու կնիքով, որում առկա կլինեն [...]

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝ Չարենցավանում․ Covid անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ են արձանագրվել

02.11.2020

ՀՀ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնի ուշադրության կենտրոնում են վարսավիրանոցներ, սուպերմարկետներ, դեղատներ, կոշիկի և հագուստի վաճառքի սրահներ։ Արձանագրվում են համավարակի տարածումը կանխելու անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, դիմակների չկրում անգամ հանրության լայն շերտերի սպասարկող հիմնարկների աշխատողների կողմից։ Որոշ դեպքում աշխատավայրում թերի են կատարվում ախտահանումը և ջերմաչափումը, դրանց գրանցամատյանների ձևաչափերը չեն պահպանվում, իրազեկման պաստառները բացակայում են։ Ստուգայցերը շարունակվում են։ Լուրջ կամ կրկնակի խախտումները ենթակա են տուգանքի։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերը համատարած դիմակ չկրելու պատկեր են նկատել նաեւ Չարենցավանի հանրային այգիներում՝ հատկապես կենթաթոշակային տարիքի անձանց կողմից։ Կարեւորելով հանրային առողջապահական շահը՝ ՀՀ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնի ղեկավարի Վահագն Նիկողոսյանի կողմից այս մասին գործընկերության սկզբունքով տեղեկացվել է [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ համաժամանակյա ամբողջական ստուգայցը Երեւանում անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր, սակայն նաեւ խնդիրներ է գրանցել

31.10.2020

Ավելի քան 500 ստուգայց վերջին 2 օրում՝ ողջ Երեւանում․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է՝ մայրաքաղաքում անցկացվում են միանգամից բոլոր վարչական շրջաններում։ Համաժամանակյա ստուգայցն ապահովելու համար մեկտեղվել են ԱԱՏՄ գլխամասի, Երեւանի տարածքային կենտրոնի եւ մարզային որոշ ստորաբաժանումների մասնագիտական ուժերը։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ խնդիր է դրվել լայնածավալ ստուգայցի միջոցով ամբողջական պատկեր ստանալ մայրաքաղաքում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Աշխատանքները համակարգել է ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, դրանց անձամբ մասնակցել է նաեւ ԱԱՏՄ պետի տեղակալ Սուրեն Ամիրյանը։ Տեսչական ստուգայցերը Երեւանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր են գրանցել․ տնտեսավարողները հիմնականում հետեւում են ՀՀ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ