ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Ալավերդի քաղաքում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։ Դիտարկվել են Ալավերդու համայնքապետարանը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, Նոտարական գրասենյակը, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը, սոցիալական ապահովության պետական ծառայության Թումանյանի տարածքային բաժինը։ Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, դիմակները պատշաճ կրել են, առկա են եղել ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։ Covid-անվտանգության նորմերը ստուգվել են նաև քաղաքի բանկերում, շինհրապարակներում, հանքարդյունաբերական ձեռնարկություններում և խանութներ։ Սահմանված նորմերի որոշ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները գրանցել են խանութներում, մասնավորապես, արձանագրվել [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների հանդիպումները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հետ շարունակվում են։ Հերթական հանդիպումը կայացել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նշված կառույցների ղեկավարների հետ։ ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկել են հանրակրթական հաստատությունների համար առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմերի մասին։ Տեսչականի մասնագետները պատասխանել են նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հնչեցրած խնդրահարույց հարցերին։ Հանդիպման ավարտին տրամադրվել են իրազեկման թերթիկներ՝ հաստատություններում փակցնելու համար։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը հունվարի 26-27-ին մասնակցել են աշխատանքային վեճերի կարգավորման թեմայով Եվրոպական հանձնաժողովի «Թայեքս» տեխնիկական օժանդակության գործիքի ներքո կազմակերպված առցանց աշխատաժողովին։ Երկօրյա ինտերակտիվ միջոցառման շրջանակներում լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի հանրապետության աշխատանքային վեճերի կարգավորման հանձնաժողովի փորձը։ Առցանց աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է Լիտվայի աշխատանքային վեճերի կարգավորման հանձնաժողովի մանդատը և գործառնական շրջանակը, կառույցի աշխատանքներում սոցիալական գործընկերների դերն ու պարտականությունները, հանձնաժողովի կողմից քննարկվող աշխատանքային վեճերի շրջանակը (տեսակները), հաշվետվողականության մեխանիզմը, պահանջվող մարդկային, ֆինանսական և ինստիտուցիոնալ ռեսուրսները և այլ հարցեր։ [...]
Մանրամասն ➜