azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպումը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների հանդիպումները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հետ շարունակվում են։

Հերթական հանդիպումը կայացել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նշված կառույցների ղեկավարների հետ։

ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկել են հանրակրթական հաստատությունների համար առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմերի մասին։ Տեսչականի մասնագետները պատասխանել են նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հնչեցրած խնդրահարույց հարցերին։

Հանդիպման ավարտին տրամադրվել են իրազեկման թերթիկներ՝ հաստատություններում փակցնելու համար։

 



Վերադառնալ