ՀՀ ոստիկանության հայտարարությունը․ Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները: Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով: Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուրըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերի այսօրվա ստուգայցերը Սիսիան և Կապան քաղաքներում տնտեսավարող սուբյեկտների կողմից անվտանգության նորմերի խախտումների որոշակի նվազում են արձանագրել։ Սակայն մտահոգիչ է դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու միտումը։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ անակնկալ ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությունում և հորդորում տնտեսավարողներին խստորեն պահպանել սահմանված կանոնները․ ռազմական դրության պայմաններում ամեն տնտեսավարող իր հերթին զինվոր է թիկունքում։ Կրկնախախտումների կամ առավել լուրջ, համակցված խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։ Հատուկ ուշադրության են առնվում թեժ գծով ստացվող ահազանգերը։
Մանրամասն ➜ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումներին:
Մանրամասն ➜