azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Որքանո՞վ են պահպանվում Covid-անվտանգության կանոնները պետական հիմնարկներում. հերթական ստուգայցը՝ Լոռու մարզում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Ալավերդի  քաղաքում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։

Դիտարկվել են Ալավերդու համայնքապետարանը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, Նոտարական գրասենյակը, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը, սոցիալական ապահովության պետական ծառայության Թումանյանի տարածքային բաժինը։

Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, դիմակները պատշաճ կրել են, առկա են եղել  ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։

Covid-անվտանգության նորմերը ստուգվել են նաև քաղաքի բանկերում, շինհրապարակներում, հանքարդյունաբերական ձեռնարկություններում և խանութներ։

Սահմանված նորմերի որոշ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները գրանցել են խանութներում, մասնավորապես, արձանագրվել են հեռավար ջերմաչափներ չունենալու և դիմակ չկրելու դեպքեր։




Վերադառնալ