Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ։ Մասնավորապես, Հոգեհանգստի արարողություն, սգո ծառայություններ իրականացնող կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու, ով ապահովում է կազմակերպության ողջ տարածքում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը եւ այլն։ Կազմակերպության կողմից հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին սենքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) իրազեկում է՝ Covid-անվտանգության կանոնները վերանայվել են նաեւ գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանի։ ԱԱՏՄ նախորդիվ իրականացված ստուգայցերն ու դիտարկումները փաստում են՝ խախտումների դրսևորումներն առավել հաճախակի են այս տնտեսավարողների մոտ։ Դրանք հատկապես ռիսկային են այն առումով, որ գեղեցկության սրահներում աշխատողն ու հաճախորդը միմյանցից շատ փոքր հեռավորության վրա են գտնվում։ Գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար, մասնավորապես, սահմանված է. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա ղեկավարը, որն աշխատողներին ապահովում է դիմակով, ձեռքերի առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներով, Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ Արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար սահմանվել են առանձին պահանջներ։ Դպրոցից դուրս գործող զարգացման կենտրոնների, խմբակների, լրացուցիչ կրթության կենտրոնների համար սահմանված նորմերը ենթակա են պարտադիր կատարման։ ՀՀ առողջապահության նախարար 30-ն հրամանով (Հավելված 18), մասնավորապես, սահմանվել է․ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա տնօրենը: Վերջինիս հրամանով նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։ Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝ 1) դիմակների, ձեռքերի և մակերեսների ախտահանիչ միջոցների առկայությունը, 2) ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջուր, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակ կամ [...]
Մանրամասն ➜