azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Պահպանել ջեռուցման նորմերը․ ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին

01.12.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ բոլոր մարզերի ղեկավարներին՝ խնդրելով վերջիններիս հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Նպատակը վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով մայրաքաղաքում եւ մարզերում հանրակրթական հաստատություններում սովորողների շրջանում ձմռանը մրսածության գործոնով պայմանավորված հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելումն է։ ԱԱՏՄ ղեկավարի գրությամբ կարեւորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումն ու իրականացումը՝ ապահովելու ՀՀ առողջապահության նախարարի 2017 թ․ մարտի 28-ին N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող [...]

Մանրամասն ➜


Ստուգայց՝ Տաշիրում․ դիտարկվել է նաև քաղաքապետարանը

30.11.2020

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հյուսիսային տարածքային կենտրոնի այսօրվա ստուգայցերը, մասնավորապես, Տաշիր քաղաքում էին՝ ներառելով նախադպրոցական ուսումնական հաստատություններ, բանկեր, առևտրի և սպասարկման սրահներ, խանութներ։ Covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկվել է նաև Տաշիրի քաղաքապետարանում, որտեղ առանձնակի խախտումներ չեն արձանագրվել։ Դպրոցները և մանկապարտեզները մասնակիորեն վերսկսել են իրենց աշխատանքը։ Կարևորելով դրանց համար սահմանված նորմերի պահպանումը՝ նշյալ հաստատություններն ԱԱՏՄ մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Այսօրվա դիտարկման արդյունքներով՝ մանկապարտեզներում սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները հիմնականում պահպանվում են։ ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանով (Հավելված 18) նախադպրոցական հաստատությունների համար սահմանվել են առանձին կանոններ։ Ըստ այդմ՝ այս հաստատությունների ղեկավարների ուշադրությունն է [...]

Մանրամասն ➜


Ոչ բարվոք պատկեր, մասնավորապես, բժշկական հաստատություններում․ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքը՝ Գեղարքունիքում և Կոտայքում

30.11.2020

Ջերմաչափման և ախտահանման գործընթացի խախտումներ, գրանցամատյանների թերի վարում, դիմակներ չկրելու դեպքեր. նշված խախտումներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետներն արձանագրել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի Աբովյան, Չարենցավան, Գավառ և Մարտունի քաղաքներում։ ԱԱՏՄ տեսուչների ստուգայցերն անցկացվել են փակ արտադրական տարածքներում, բժշկական հիմնարկներում, մանրամեծածախ առևտրի կետերում և գրասենյակներում: Տեսչականի մասնագետները ոչ բարվոք պատկեր են արձանագրել, մասնավորապես, բժշկական հաստատություններում՝ կապված ախտահանման ռեժիմի խախտումների, վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ Խախտումները հնարավորինս արագ վերացնելու համար ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողներին համապատասխան հանձնարարականներ են տվել։ ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում՝ հիշեցնելով, որ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ