azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


07.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում՝ միաժամանակ իրականացնելով մշտադիտարկումներ այս ուղղությամբ։ Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։ Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է` -Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ -Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը. 1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս, 2) ուսումնական [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերը՝ Վանաձոր, Գյումրի, Իջևան քաղաքներում

04.12.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերն  այսօր ընթացել են Վանաձոր, Գյումրի, Իջևան քաղաքների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում, գրասենակներում։ ԱԱՏՄ տեսուչները տնտեսավարողների մոտ  դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման կարգը։ Տեսչականի աշխատակիցներն, ընդհանուր առմամբ, արձանագրել են տեղում շտկվող խախտումներ, ինչի մասին իրազեկվել են տնտեսավարողները։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ վարակի տարածումը կանխելու միակ ելքը կանխարգելիչ նորմերի պահպանումն է։

Մանրամասն ➜


ՀՀ տարածքից դուրս գալիս օդանավակայանում և սահմանային անցման կետերում COVID-թեստի պատասխանի ներկայացման պահանջի մասին

04.12.2020

Հիմք ընդունելով թեժ գծով ստացվող հարցերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է` ՀՀ տարածքից դուրս գալիս օդանավակայանում և սահմանային անցման կետերում COVID-թեստի պատասխանի ներկայացման պահանջ սահմանված չէ, եթե դա չի պահանջվում ավիափոխադրող կազմակերպությունների կողմից կամ մուտք գործելու երկրի նորմատիվ իրավական ակտերով։ Հիշեցնում ենք նաև՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջ սահմանված է ՀՀ մուտք գործելիս։ Եթե անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-ի բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։ Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը։ Միաժամանակ, ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ