azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ղեկավարի Հակոբ Ավագյանի աշխատանքային այցը Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

16.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր աշխատանքային այցով գտնվել է ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում, տեղում ծանոթացել աշխատանքի ընթացքին։ ՍԲՀԿ-ի պետ Բագրատ Զաքարյանի հետ քննարկվել են աշխատանքների կանոնակարգման, տեխնիկական և կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են առկա խնդիրները։ Վերջիններիս կարգավորման ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ Քննարկման ընթացքում ԱԱՏՄ ղեկավարը կարևորել է հայ-իրանական սահմանին տեղակայված հսկիչ կետի անձնակազմի զգոնությունը բարձր պահելը` առաջնահերթորեն շեշտելով բարոյահոգեբանական վիճակի կայունությունը։

Մանրամասն ➜


Եկող տարին պետք է լինի աշխատանքային իրավունքի պաշտպանության ուժեղացման տարի

15.12.2020

Եկող տարին պետք է լինի աշխատանքային իրավունքի պաշտպանության ուժեղացման տարի․ ներկայացվել են ԱԱՏՄ ընթացիկ ցուցանիշերն ու անելիքները 2021 թվականը հայտարարել ենք աշխատանքային օրենսդրության պահպանման վերահսկողության բարելավման տարի, նախկինում աշխատանքային իրավունքի պաշտպանությունը որոշակիորեն ստվերվել է․ այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հետ համատեղ կայացած վեբինարի ընթացքում։ Այս նպատակով արդեն ԱԱՏՄ վերահսկողական գործառույթներն ընդլայնվել են օրենսդրական և կանոնադրական մի շարք բարեփոխումներով։ Կառավարության որոշմամբ՝ նաև ԱԱՏՄ հաստիքներն են ավելացվել՝ 280-ից հասցվելով 340-ի։ «Շուրջ 60 տեսուչ ենք նախատեսում ընդունել՝ ուժեղացնելով այս բաժինը»,-ասել է Ավագյանը։ ԱԱՏՄ-ն իր առջև նաև նոր տեխնոլոգիաների միջոցով բարեփոխումների խնդիր է դրել՝ առավել արդյունավետ դարձնելու վերահսկողական մեխանիզմներն ու [...]

Մանրամասն ➜


Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ողջ տարածքում՝ առանց հանգստյան օրերի

15.12.2020

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածք, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գրասենյակային տարածք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և ոչ միայն․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցերն այսօր այս տնտեսավարողների մոտ արձանագրել են Covid-անվտանգության նորմերի որոշակի խախտումներ։ Ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները որոշ դեպքերում լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան, բացակայել են համավարակի տարածումը կանխելու վերաբերյալ իրազեկման թերթիկները, օգտագործված թափոնների համար նախատեսված փակվող աղբամանները սահմանված քանակի չեն եղել։ ԱԱՏՄ մասնագետները տնտեսավարողներին տվել են խախտումներն արագ շտկելու հանձնարարական։ Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ողջ տարածքում՝ առանց հանգստյան օրերի։  

Մանրամասն ➜




Վերադառնալ