azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական ստուգումները շարունակվում են ՀՀ ողջ տարածքում. Ի՞նչ է արձանագրել Վանաձորում ԱԱՏՄ ստուգայցը

21.12.2020

Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն և նորմերին չհամապատասխանող գրանցամատյաններ. նման խախտումներ են արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Վանաձոր քաղաքում ստուգայցերի ժամանակ։ Տեսչական մարմնի մասնագետները ուշադրության են առել սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը «Հայփստ»-ի բաժանմունքում, դպրոցներում, մանկապարտեզներում, դեղատներում և առևտրի կետերում։ Քաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում ԱԱՏՄ տեսուչները խախտումներ չեն արձանագրել։ Ստուգայցերին զուգահեռ տեսչականի աշխատակիցները իրազեկման թերթիկներ են փակցնում ուսումնական հաստատություններում։ ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ մյուս տնտեսավարողների մոտ հիմնականում եղել են արագ շտկման ենթակա թերացումներ, որոնց մասին տնտեսավարողները զգուշացվել են, որոշ դեպքերում տրամադրվել են նաև գրանցամատյանների ձևաչափեր։ Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների ուժեղացված ստուգայցերը՝ մայրաքաղաքի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում

21.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցերով Covid-անվտանգության կանոններն այսօր դիտարկել են մայրաքաղաքի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջանների մի քանի տասնյակ տնտեսավարողի մոտ։ Դիտարկվող ոլորտների շրջանակն է՝ դպրոցներ, մանկապարտեզներ, բանկերի  մասնաճյուղեր, «Հայփոստի» բաժանմունքներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, առևտրի կենտրոններ։ Նոր Նորք վարչական շրջանի  դպրոցներում ու մանկապարտեզներում ԱԱՏՄ աշխատակիցներն ընդհանուր առմամբ արձանագրել են բարվոք պատկեր, էական խախտումներ չեն եղել։ Դպրոցներում և մանկապարտեզներում տարվել են իրազեկման լայն աշխատանքներ, փակցվել են նաև իրազեկման թերթիկներ։ ԱԱՏՄ ստուգայցերը փաստում են, որ Covid-անվտանգության նորմերը հիմնականում տնտեսավարողները պահպանում են՝ ջերմաչափում, ախտահանում և այլն։ Սակայն պարզվել է, որ որոշ գրասենյակներում դեռևս առաջնորդվում են պարետի որոշումներով սահմանված [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկման տիրույթում եղել են նաեւ Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի դատարանը

18.12.2020

Կոտայքի մարզի մանկապարտեզներն ու դպրոցները COVID-անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ պահպանում են առանց թերացումների. սա են փաստում ԱԱՏՄ ստուգայցերը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկման տիրույթում եղել են նաեւ Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի դատարանը։ Արձանագրվել են որոշ թերություններ. մարզպետարանում, մասնավորապես, ջերմաչափումը երկուսի փոխարեն օրական մեկ անգամ է իրականացվել: Ստուգայցեր են ընթացել նաև միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտում, մանրամեծածախ առևտրի կետերում: Հանձնարարական է տրվել առաջնորդվել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված նորմերով: ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցին զուգահեռ շարունակել են իրազեկման միջոցառումները, ինչպես նաև իրազեկման թերթիկներ են փակցրել հաստատություններում և ուղևորատար տրանսպորտում:  

Մանրամասն ➜




Վերադառնալ