azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ն տնտեսավարողների մոտ արձանագրված Covid-անվտանգության կանոնների խախտումների վերացված լինելը դիտարկում է կրկնայցերի միջոցով

29.12.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն օրեր առաջ ստուգայցի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանի համալիրում գործող «ԷՅԴԻԷՖ շոփս» ՓԲ ընկերությունում (անմաքս առևտրի խանութներ) արձանագրված Covid-անվտանգության կանոնների խախտումները շտկելու հանձնարարական էին տվել։ Տնտեսավարողը գրությամբ տեսչական մարմնին տեղեկացրել է դրանց վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին։ Ընկերությունում արձանագրված կոպիտ խախտումներից էին առանց մակնշման ախտահանիչների առկայությունը, ախտահանման գրանցամատյանի բացակայությունը և այն, որ նշանակված չի եղել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։

Մանրամասն ➜


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անցնող և եկող տարիների բյուջետային գործընթացները՝ մեկ պատուհանում

28.12.2020

ԱԱՏՄ ղեկավար ողջ կազմի մասնակցությամբ քննարկվել են 2019-2020 թ․թ․ բյուջեների կատարողականն ու 2021 թ․ նախահաշիվը։ Վերլուծվել և համադրվել են բյուջեները և գնման պլանները։ Քննարկմանն ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը կարևորել է, որ բյուջեն նախատեսելիս հաշվի առնվեն զարգացման հեռանկարները, խոսել սեղմ միջոցներով առավել արդյունավետ աշխատելու մասին։ Բյուջետային գործընթացի պատասխանատուներ Աստղիկ Ստեփանյանն ու Կարինե Բզնունին առաջարկել են թղթի ծախսը կրճատել, անցնել հիմնականում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության։ Աշխատանքային քննարկմանը ԱԱՏՄ ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության պետ Էսթեր Զադոյանը նշել է, որ Տեսչական մարմնի գլխամասին եւ տարածքային կենտրոններին պետական շինություններում տարածք ամրակցելու հաշվին հնարավոր կլինի տնտեսել ներկայում զբաղեցվող տարածքների համար վարձակալության վճարները և ծախսերն ուղղել առավել կարևոր հարցերի։ Զադոյանը տեղեկացրել է 2021-ի [...]

Մանրամասն ➜


25.12.2020

Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունով և ֆեյսբուքյան էջով քաղաքացիների կողմից ստացված բողոքներն առ այն, որ գործատուները վերջին օրերին աշխատողներին (որպես աշխատանքային հարաբերությունները շարունակելու պայման) պարտադրում են մասնակցել հանրահավաքներին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը կարգավորում է անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է (Խտրականություն է համարվում նաև քաղաքական հայացքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում), ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ