azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ հերթական ստուգայցը Վանաձորի համայնքապետարանում, ՔԿԱԳ գործակալությունում և նոտարական գրասենյակում

20.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի համայնքապետարանում, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում և նոտարական տարածքում։ Դիտարկված տնտեսավարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ Սակայն մտահոգիչ է շարունակում մնալ տնտեսավարողների մոտ հեռավար ջերմաչափերի բացակայությունը, իսկ քաղաքացիների շրջանում դիմակ չկրելու երևույթը։ Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը ստուգայցով դիտարկել են նաև դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Տեսչական ստուգումները շարունակվում են մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ստուգայցը արտադրական փակ տարածքներում հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ է արձանագրել

19.01.2021

Կաթնամթերքի, ըմպելիքի, տեքստիլի խոշոր արտադրամասեր և գովազդային տպագրությամբ զբաղվող տպարան. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը նշված տնտեսավարողներից որոշների մոտ արձանագրել է հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ։ Տեքստիլ արտադրամասում բացակայել են հանդերձարանները, ինչի կապակցությամբ ԱԱՏՄ տեսուչները տվել են համապատասխան հանձնարարական։ Տպարանում արձանագրված խախտումների կապակցությամբ տնտեսավարողը կանչվել է գործի քննության։ Երևանի տարածքային կենտրոնի տեսուչները հընթացս անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են նաև դեղատներում, առևտրի խոշոր կենտրոններում և գրասենյակային տարածքներում։    

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝  Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում

19.01.2021

Ստուգայցեր՝  Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում Դիտարկվել են՝ դեղատներ, գեղեցկության սրահներ, գրասենյակին տարածքներ, մանրամեծածախ առևտրի կետեր։ Ստուգվել է՝ ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացը։ իրազեկման թերթիկների առկայություն։ Ընդհանուր պատկերը՝ բարվոք։ Հանձնարարականներ՝ չեն եղել

Մանրամասն ➜




Վերադառնալ