azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչների ստուգայցը Ալավերդի քաղաքում

22.01.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Ալավերդի քաղաքի դպրոցներում, հյուրանոցներում, հյուրատներում և դեղատներում: Ստուգայցերին զուգահեռ տեսչական մարմնի աշխատակիցները փակցրել են նաև Covid-անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ։       

Մանրամասն ➜


ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցը` Արարատի մարզի դպրոցներում, առևտրի կետերում և սպասարկման գրասենյակներում

21.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով դիտարկել են Արարատի մարզի մի շարք դպրոցներ, առևտրի կետեր և սպասարկման գրասենյակներ: Որոշ դպրոցներում խախտումներ են արձանագրվել ախտահանման ռեժիմի և գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են իրազեկման թերթիկները: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները առկա թերություններն ու խախտումները վերացնելու հանձնարարական են տվել ։ Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։

Մանրամասն ➜


Ի՞նչ է անհրաժեշտ ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս

21.01.2021

Համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է` ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ անցնել ՊՇՌ հետազոտություն լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով): Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, ինքնամեկուսանալ` մինչեւ թեստավորման բացասական արդյունքի ստացումը։ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այն անձինք, որոնք կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման (հիմք՝ ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետ): ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Ստորև՝ Բագրատաշենի ՍԲՀԿ աշխատանքը

Մանրամասն ➜




Վերադառնալ