azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ստուգայցերը՝ ահազանգերի հետքերով

01.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները ԱԱՏՄ «Թեժ գծով» ստացված ահազանգերի և լրատվամիջոցի հրապարակման հետքերով ստուգայց են կատարել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում և կորոնավիրուսի (COVID19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում, բժշկական այլ հիմնարկներում։ Դիտարկումներն իրականացվել են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը: Covid-անվտանգության կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով։ Դրանցով, մասնավորապես, սահմանվում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները, որոնք ուղղված են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելուն։ ԱԱՏՄ մասնագետները մեկ անգամ ևս զգուշացրել են՝  17-Ն հրամանով սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման տնտեսավարող բոլոր սուբյեկտների համար, հակառակ [...]

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝ Արմավիրի մարզի դպրոցներում, դեղատներում, գրասենյակներում և առևտրի կենտրոններում

29.01.2021

Դպրոցներ, դեղատներում, գրասենյակներ և առևտրի կենտրոններ. ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ուշադրության տակ են առել նշված հաստատություններում Covid-անվտանգության նորմերի պահպանումը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ուժեղացված ստուգայցի ընթացքում արձանագրած թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ որոշ կազմակերպությունների հանձնարարականներ են տվել։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ իրականացրել են իրազեկման և խորհրդատվության աշխատանք, փակցրել են իրազեկման թերթիկներ։ Հիշեցնենք, որ անվտանգության կանոնների պահպանումը և թերությունների վերացումը դիտարկվում է հետագա ստուգայցերի միջոցով։

Մանրամասն ➜


Որքանո՞վ են պահպանվում Covid-անվտանգության կանոնները պետական հիմնարկներում. հերթական ստուգայցը՝ Լոռու մարզում

29.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Ալավերդի  քաղաքում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։ Դիտարկվել են Ալավերդու համայնքապետարանը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, Նոտարական գրասենյակը, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը, սոցիալական ապահովության պետական ծառայության Թումանյանի տարածքային բաժինը։ Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, դիմակները պատշաճ կրել են, առկա են եղել  ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։ Covid-անվտանգության նորմերը ստուգվել են նաև քաղաքի բանկերում, շինհրապարակներում, հանքարդյունաբերական ձեռնարկություններում և խանութներ։ Սահմանված նորմերի որոշ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները գրանցել են խանութներում, մասնավորապես, արձանագրվել [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ