azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման հանդիպումների շարքն ավարտվեց, հաջորդիվ՝ կրկնայցերն են

03.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետների հանդիպումների շարքը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների պատասխանատուների հետ եզրափակվեց։ Նախաձեռնության շրջանակում վերջին հանդիպումը Աջափնյակ վարչական շրջանի դպրոցների և մանկապարտեզների ղեկավարների հետ էր։ Նշված կազմակերպությունների ղեկավարներն իրազեկվել են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Բաժանվել են իրազեկման թերթիկներ՝ հաստատություններում փակցնելու համար։ Հաջորդիվ՝ ստուգայցերի միջոցով կազմակերպություններում կդիտարկվի Covid անվտանգության և ջեռուցման նորմերի պահպանումը: ։

Մանրամասն ➜


Մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագիրը

02.02.2021

Երեկվանից մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագիրը, որը Հայաստանի Հանրապետություն ժամանող քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով, սահմանահատման ժամանակ ներկայացնել այն և անխոչընդոտ մուտք գործել երկիր։      

Մանրամասն ➜


Կայացել է ԱԱՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

02.02.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր երկու հարց. — Տեսչական մարմնի 2020 թվականի տարեկան հաշվետվության հավանության արժանացում, — Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության կողմից Տեսչական մարմնի կատարողականի գնահատման հաստատում։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրել է անցյալ տարվա ընթացքում ԱԱՏՄ պլանավորած և չպլանավորած աշխատանքների արդյունքները։ Քննարկմանը հաջորդել է քվեարկություն, որի արդյունքում ներկայացված երկու հաշվետվություններն էլ արժանացել են խորհրդի հավանությանը։

Մանրամասն ➜




Վերադառնալ