azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ստուգայց՝ Վանաձոր քաղաքում

12.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր ստուգայցով եղել են Վանաձորի դպրոցներում, ազգային արխիվի Լոռու մասնաճյուղում, Վանաձորի սգո սրահներում և առևտրի կենտրոններում։ Դիտարկել են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ստուգայցի արդյունքում տեսչական մարմնի մասագետներն ընդհանուր առմամբ Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով բավարար պատկեր են արձանագրել։ Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել  Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։         

Մանրամասն ➜


Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը

12.02.2021

Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի բժշկական օգնության և սպասարկման և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային վերահսկողության բնագավառների 2021 թվականի անդրանիկ նիստը։ Օրակարգում՝ 2020 թվականի ստուգումների ծրագրով նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բնագավառներում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած խնդիրների քննարկումն էր։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է նախորդ նիստում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Օրակարգում ընդգրկված հարցերի ներկայացմանը հետևել է հարց ու պատասխան, ձևավորվել են առաջարկներ, որոնք կներկայացվեն քաղաքականություն մշակող մարմին։ Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել համագործակցություն այս հարթակի ստեղծումը, ձեռք բերված պայմանավորվածություններն և [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային իրավունք. Աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառ

12.02.2021

2020թ․ ընթացքում Տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացել աշխատավայրում տեղի ունեցած 17 դժբախտ դեպքի  վերաբերյալ, որից  4-ը մահվան ելքով։ 2 դեպք՝ մշակող արդյունաբերության ոլորտ, 1դեպք՝ շինարարության ոլորտ, 1 դեպք՝ հանքարդյունաբերության ոլորտ։ Արձանագրված դժբախտ դեպքերի հետևանքով տուժել  է  28 մարդ։ Ծանր մարմնական վնասվածքի դեպքեր՝ 6, Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր՝ 22։ 2020  թվականին աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում։ Տեսչական մարմինը  մեկ անգամ ևս հիշեցնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատավայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է դեպքի մասին անհապաղ հայտնել ԱԱՏՄ։ ՀՀ կառավարության 23.03.2006 N 458-Ն որոշման համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ակտի հետ մեկտեղ պետք է ուղարկվեն տեսչական մարմնին։

Մանրամասն ➜




Վերադառնալ