azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ կայացել է՝ «Աշխատանքի տեսչության համակարգի էվոլյուցիան 2016-2021թթ.» թեմայով կլոր սեղան-քննարկում

26.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ տեղի է ունեցել՝ «Աշխատանքի տեսչության համակարգի էվոլյուցիան 2016-2021թթ.» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Հեռավար քննարկումը կազմակերպվել է ԱՄԿ հայաստանյան գրասենյակի և ԵՄ աջակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Եվրամիության պատվիրակությունից, Աշխատանքի միջազգային կազմակերպությունից և այլ կառույցներից։ Կողմերը բարձր են գնահատել Տեսչական մարմնի կողմից այս ուղղությամբ արված աշխատանքները, մասնավորապես, տեսչական մարմնում կատարված աշխատանքների ընթացքը, զարգացումը, օրենսդրական բարեփոխումները։ Նախանշվել են հետագա անելիքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը՝ ստանալ առավել լավ արդյունք։    

Մանրամասն ➜


Կայացել է ԱԱՏՄ արհեստակցական կազմակերպության այս տարվա առաջին նիստը

26.02.2021

Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արհեստակցական կազմակերպության այս տարվա առաջին նիստը։ Արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը վիճակագրական հաշվետվություն է ներկայացրել, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին։ Ներկայացրել է հետագա անելիքներն ու մատնանշել խնդիրները։ Հնչել են առաջարկներ, քննարկվել են դրանց իրականացման ուղիները։ Օրակարգում ընդգրկված հարցերը հաստատվել են միության անդամների կողմից։

Մանրամասն ➜


22 520՝ մշտադիտարկում, 10 330 ստուգայց 2020թ․-ին․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

26.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մարտ ամսից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520՝ մշտադիտարկում։ Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։ Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել է 516 նախազգուշացում, տուգանվել՝ 8 տնտեսավարող սուբյեկտ։ Միջոցառումներն ըստ ոլորտների. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ՝ 8 712 մշտադիտարկում, 6 212 ստուգայց։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ՝ 9 399 մշտադիտարկում, 2 358 ստուգայց։ Դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտ՝ 3 087 մշտադիտարկում, 1 448 ստուգայց։ Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ 1322 [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ