Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արհեստակցական կազմակերպության այս տարվա առաջին նիստը։ Արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը վիճակագրական հաշվետվություն է ներկայացրել, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին։ Ներկայացրել է հետագա անելիքներն ու մատնանշել խնդիրները։ Հնչել են առաջարկներ, քննարկվել են դրանց իրականացման ուղիները։ Օրակարգում ընդգրկված հարցերը հաստատվել են միության անդամների կողմից։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մարտ ամսից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520՝ մշտադիտարկում։ Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։ Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել է 516 նախազգուշացում, տուգանվել՝ 8 տնտեսավարող սուբյեկտ։ Միջոցառումներն ըստ ոլորտների. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ՝ 8 712 մշտադիտարկում, 6 212 ստուգայց։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ՝ 9 399 մշտադիտարկում, 2 358 ստուգայց։ Դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտ՝ 3 087 մշտադիտարկում, 1 448 ստուգայց։ Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ 1322 [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Մարիետտա Հախվերդյանը, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նոնա Հայրապետյանը և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Աստղիկ Բալասանյանը հանդիպել են Երևան քաղաքի արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալների հետ։ Մարիետտա Հախվերդյանը կազմակերպությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել ԱԱՏՄ ստուգայցերի և թեմատիկ ստուգումների վերաբերյալ։ Նոնա Հայրապետյանը, մասնավորապես, ներկայացրել է կարանտինի շրջանում իրականացված և իրականացվող ստուգայցերի նպատակը, հաջորդականությունը, հետևանքները, ռիսկի վրա հիմնված թեմատիկ ստուգումների գործընթացը, ինչպես նաև հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտին [...]
Մանրամասն ➜