azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱՄԿ նախաձեռնությամբ կայացել է առցանց հանդիպում` «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում

01.04.2021

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է առցանց հանդիպում` «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ Տեսչական մարմնի աշխատակիցներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ընդգծել է ծրագրի կարևորությունն ու խոսել աշխատանքային օրենսդրության նկատմամբ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթներին առնչվող փոփոխությունների մասին։ Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է այս ուղղությամբ կառավարության և տեսչական մարմնի կողմից մինչ օրս արված աշխատանքները, օրենսդրական փոփոխությունները, Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումներն ու վարչական վարույթները։ Քննարկվել է նաև սույն ծրագրի շրջանակներում տեսչական մարմնի կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների ներդրման [...]

Մանրամասն ➜


31.03.2021

2021 թ. հունվարի 1-ին ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես այդ դրույթների պահանջների կատարման վերահսկողություն իրականացնող մարմին տեղեկացնում է, որ. hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ), աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում տնտեսավարող սուբյեկտների ղեկավարների կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ։ Արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ աշխատակիցները գործընկեր տեսչականների հետ շարունակում են ուժեղացված ստուգայցերը

31.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները գործընկեր տեսչականների հետ շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրային տրանսպորտում, նախակրթական և կրթական հաստատություններում, ինչպես նաև առևտրի կենտրոններում։ ԱԱՏՄ տեսուչները Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ: Խստացված ստուգայցի արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ուղևորափոխադրման համակարգում արձանագրել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ վարորդներն ու ուղևորները չեն կրել դիմակ, եղել են կուտակումներով երթուղայիններ, որոշ երթուղայիններում բացակայել են ախտահանիչ նյութերը։ Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։ Կրթության տեսչական մարմնի մասնագետների [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ