azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ստուգայցեր՝ Կապան և Գորիս քաղաքներում

14.04.2021

 Ստուգայցեր՝ Կապան և Գորիս քաղաքներում  Դիտարկվել են՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններ, դեղատներ, գեղեցկության սրահներ, մանրամեծածախ առևտրի կետեր։ Ստուգվել է՝ ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված ոտնակով աղբամանների առկայությունը, գրանցամատյանների վարման կարգը, իրազեկման թերթիկների առկայությունը։ Ընդհանուր պատկերը՝ բարվոք։ Հանձնարարականներ՝  5

Մանրամասն ➜


Իրազեկում` դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի վերահսկողություն վերաբերյալ

07.04.2021

Հաշվի առնելով այն հանքամանքը, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տարբեր տնտեսավարող սուբյեկտներ և առանձին բուժաշխատողներ իրականացնում են բուժական մեթոդների և բուժտեխնիկայի հրապարակային գովազդ՝ խախտելով գովազդի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները,  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որպես  դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝ Արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, Արգելվում է այն դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում: Տեսչական մարմինը  հիշեցնում է, որ օրենսդրության պահանջների խախտման դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

Մանրամասն ➜


ՀՀ ԱԱՏՄ նախաձեռնությամբ հանդիպում է կայացել փաստաբան Ներսես Աղաբաբյանի հետ

06.04.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել փաստաբան, «Աշխատանքային իրավունք, դատական պրակտիկա» աշխատության հեղինակ Ներսես Աղաբաբյանի հետ։ Տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացվել է Ներսես Աղաբաբյանի «Աշխատանքային իրավունք, դատական պրակտիկա» աշխատության 3-րդ հրատարակությունը։ Գրքում ներկայացված են ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների աշխատանքային վեճերով ընդունված որոշումների սեղմագրերը և մեկնաբանությունները։ Այն նախատեսված է իրավաբանների, գործատու-աշխատող հարաբերությունների օրենսդրական կարգավորմամբ հետաքրքրվող անձանց համար։ Հրատարակությունը նաև ուղեցույց է ոլորտի մասնագետների համար, որն ամենօրյա աշխատանքում օգտակար և կիրառելի կլինի նաև Տեսչական մարմնի աշխատակիցների համար։

Մանրամասն ➜




Վերադառնալ