azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմինը մասնակցել է աշխատանքի ամենամյա տոնավաճառին

27.05.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» խորագրով աշխատանքի ամենամյա տոնավաճառին։ Տեսչական մարմնի աշխատակիցները տեղեկություններ են ներկայացրել ԱԱՏՄ-ում առկա թափուր հաստիքների և դրանց համալրման կարգի վերաբերյալ։  

Մանրամասն ➜


Թափուր հաստիք՝  Տեսչական մարմնում

26.05.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Իրավական աջակցության բաժնում առկա Իրավախորհրդատուի թափուր հաստիքի մասին։ Հետաքրքրվողները կարող են ինքնակենսագրականներ ուղարկել մինչև 2021 թվականի հունիսի 2-ը ներառյալ՝ info@hlib.am հասցեով՝ վերնագրում նշելով «Իրավական աջակցության բաժնի Իրավախորհրդատուի թափուր հաստիքի համար»։ Հաստիքի համալրումը տեղի կունենա մասնագիտական խմբի կողմից հարցազրույցի միջոցով, հետագայում՝ քաղաքացիական ծառայության Գլխավոր մասնագետի  պաշտոնի համար նախատեսված քննության մասնակցելու պայմանով։ Մասնագետի համար սահմանված պահանջն է՝ մասնագիտական 3 կամ հանրային ծառայության 2 տարվա  աշխատանքային փորձը։ Ինքնակենսագրականին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի), աշխատանքային գրքույկի, դիպլոմ(ների) պատճեններ, լուսանկար։ Հարցերի դեպքում զանգահարել (010) 65 05 53 հեռախոսահամարով։

Մանրամասն ➜


Թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ

25.05.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, որպես թունաքիմիկատների պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի սանիտարական կանոնների և նորմերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝ Թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ, որը նշված է պատրաստուկի նորմատիվային տեխնիկական փաստաթղթում և տարայի պիտակի վրա, Թունաքիմիկատների հետ տարվող աշխատավայրից անձնակազմի սննդի ընդունման և հանգստի տեղը կազմակերպվում է անվտանգ հեռավորության վրա, Թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ արգելվում է սնունդ ընդունել, խմել, ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները: Դա թույլատրվում է հանգստի ժամանակ` ձեռքերը մանրակրկիտ լվանալուց, քթի և բերանի խոռոչները ողողելուց հետո, Թունաքիմիկատների կիրառումը իրականացվում է սահմանված կարգով հաստատված չափաբաժինների համաձայն, չի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ