azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սեմինար-խորհրդատվություն՝ Տեսչական մարմինում

04.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինում տեղի է ունեցել սեմինար-խորհրդատվություն՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ողջույնի խոսքով մասնակիցներին համառոտ ներկայացրել է տեսչական մարմնի գործունեությանն առնչվող առանձնահատկությունները։ Հակոբ Ավագյանը նշել է, որ վերականգնվում է սեմինարներ անցկացնելու ավանդույթը։ ԱԱՏՄ ղեկավարն ընդգծել է, որ տեսչական մարմնի նպատակը կազմակերպություններին տուգանելը չէ, այլ նախևառաջ, իրազեկելն ու տեղեկացնելն է։ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետները սեմինարի մասնակիցներին ներկայացրել են Աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխությունները։ Տեղի է ունեցել քննարկում, ԱԱՏՄ մասնագետները պատասխանել են սեմինար-խորհրդատվության մասնակիցների հարցերին։  

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի նախաձեռնած վեբինարին

03.06.2021

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) նախաձեռնությամբ կայացած «Covid-19 և հետևանքները աշխատանքի տեսչությունների գործունեության ոլորտում» թեմայով վեբինարին։ Առցանց հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները կիսվել են համաճարակին արձագանքելու իրենց փորձով, ինչպես նաև քննարկել են ձեռք բերված փորձը կիրառելու հնարավորությունները։ Վեբինարի ընթացքում ներկայացվել և քննարկվել է համավարակի ժամանակահատվածում աշխատանքի տեսչությունների դերին առնչվող փաստաթուղթ։ Սեփական փորձով կիսվել են Շվեյցարիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Վրաստանի, Սինգապուրի, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային այցը

02.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմին։ ԱԱՏՄ ղեկավարին զեկուցվել է ընթացիկ աշխատանքների մասին։ Այնուհետև արտագնա նիստ է տեղի ունեցել Հյուսիսային տարածքային կենտրոնի Վանաձոր քաղաքի գրասենյակում՝ Հակոբ Ավագյանի գլխավորությամբ և Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են Տեսչական մարմնի 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող որոշ հարցեր, արծարծվել են նաև աշխատանքային և ընթացիկ այլ թեմաներ։ Տրվել են հանձնարարականներ։      

Մանրամասն ➜




Վերադառնալ