azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի նախաձեռնած վեբինարին

03.06.2021

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) նախաձեռնությամբ կայացած «Covid-19 և հետևանքները աշխատանքի տեսչությունների գործունեության ոլորտում» թեմայով վեբինարին։ Առցանց հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները կիսվել են համաճարակին արձագանքելու իրենց փորձով, ինչպես նաև քննարկել են ձեռք բերված փորձը կիրառելու հնարավորությունները։ Վեբինարի ընթացքում ներկայացվել և քննարկվել է համավարակի ժամանակահատվածում աշխատանքի տեսչությունների դերին առնչվող փաստաթուղթ։ Սեփական փորձով կիսվել են Շվեյցարիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Վրաստանի, Սինգապուրի, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային այցը

02.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմին։ ԱԱՏՄ ղեկավարին զեկուցվել է ընթացիկ աշխատանքների մասին։ Այնուհետև արտագնա նիստ է տեղի ունեցել Հյուսիսային տարածքային կենտրոնի Վանաձոր քաղաքի գրասենյակում՝ Հակոբ Ավագյանի գլխավորությամբ և Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են Տեսչական մարմնի 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող որոշ հարցեր, արծարծվել են նաև աշխատանքային և ընթացիկ այլ թեմաներ։ Տրվել են հանձնարարականներ։      

Մանրամասն ➜


Տոնական միջոցառում՝ Տեսչական մարմնում

01.06.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արհեստակցական միությունը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպել Տեսչական մարմնի աշխատակիցների երեխաների համար։ Տոնական միջոցառումից հետո երեխաները շրջել են նաև աշխատասենյակներում, ծանոթացել ծնողների աշխատանքային առօրյային։                         

Մանրամասն ➜




Վերադառնալ