azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հարցազրույցը՝ «Ռադիոլուր» լրատվականին

03.05.2021

Այս տարվա հուլիսի 1-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ կունենա պետական վերահսկողական նոր, ընդլայնված լիազորություններ: ԱԱՏՄ գործառույթների, վերահսկողական աշխատանքների մասին Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ռադիոլուր» լրատվականի եթերում խոսել է Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Մանրամասները https://cutt.ly/wbzKS1J

Մանրամասն ➜


Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ ԱԱՏՄ ղեկավարը շնորհակալագրեր և կրծքանշաններ է հանձնել Տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներին

01.05.2021

Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալագրեր և կրծքանշաններ է հանձնել Տեսչական մարմնի մի շարք աշխատակիցների` նվիրումով և պատասխանատու աշխատանքի համար։ Հարավային տարածքային կենտրոնի պետ՝ Մուշեղ Մարգարյանին, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ՝ Աշոտ Հարությունյանին, Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ՝ Ռաֆայել Հովհաննիսյանին, Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի ավագ մասնագետ Գարիկ Պողոսյանին, Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի ավագ մասնագետ Տաթև Համբարձումյանին, Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ՝ Գագիկ Մազմանյանին։  

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի շնորհավորական խոսքը՝ գործընկեր աշխատանքի տեսչական մարմիններին

30.04.2021

Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ։ Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, ներկայացնելու աշխատավորների իրավունքները, պահանջները,  հանդիսավոր կերպով մեծարելու և կարևորելու աշխատավոր և արդյունք ստեղծող մարդուն: Մարդ արարածի զարգացման էվոլյուցիոն ողջ շղթայում անկյունաքարային տեղ է զբաղեցրել հենց մարդու զբաղվածությունը՝ Աշխատանքը, արժանապատիվ աշխատանքը։ Մենք՝ աշխատանքի տեսչության գործառույթ իրականացնողներս, ինքներս ունենալով աշխատանքի հնարավորություններից օգտվողների կարգավիճակ, մեր աշխատանքով երաշխավորն ենք հանդիսանում այլ անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության, վերջիններիս աշխատանքային հարաբերությունների պահպանման գործում։ Մեր աշխատանքը կոչված է  լուծելու ոչ միայն մեր, այլև մեզ շրջապատողների խնդիրները՝ ապահովելով նրանց համար արժանապատիվ աշխատանք, որը ցանկացած [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ