azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ուժեղացված ստուգայց՝ Արարատի և Արագածոտնի մարզերի ուղևորատար տրանսպորտային միջոցներում

01.04.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ ուժեղացված ստուգայց են իրականացրել Արարատի և Արագածոտնի մարզերի ուղևորատար տրանսպորտային միջոցներում։ Արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես ուղևորները չեն կրել դիմակ, որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել են իրազեկման թերթիկները։ Ստուգայցերը կշարունակվեն նաև տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների գրասենյակներում։ Խախտումների հիմքով կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։  

Մանրամասն ➜


Կայացել է ԱԱՏՄ Արհմիության համաժողովը

01.04.2021

Առցանց հարթակում կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արհմիության համաժողովը։ Օրակարգում էր Արհմիության անդամների ընտրության հարցը, 2020 թվականին Արհմիության կողմից իրականացրած աշխատանքների հաշվետվության ներկայացումը։ Արհմիության ղեկավար Մարիետտա Հախվերդյանը, կարևորելով Արհմիության նոր անդամներով համալրումը, ներկայացրել է կազմակերպության անդամների թեկնածություները։ Հնչել են առաջարկներ նոր թեկնածուների առաջադրման վերաբերյալ։ Քննարկվել են նաև կազմակերպչական աշխատանքերի հետ կապված այլ հարցեր։

Մանրամասն ➜


Իրազեկում՝ դեղատնային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և սպառողներին

01.04.2021

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին հասցեագրված գրությամբ ներկայացված եզրակացության համաձայն՝ Գերմանիայի դեղերի ոլորտը կարգավորող կառույցից ստացվել են տվյալներ այն մասին, որ Հայաստանում հիվանդի կողմից ձեռք բերված «Oxaliplatin AqVida լուծույթ ներարկաման 100մգ, 5 մգ/մլ» և «Oxaliplatin AqVida լուծույթ ներարկաման 50 մգ, 5մգ/մլ» (արտադրող AqVida GmbH, Kaiser-Wilhelm-Str. 89 20355 Hamburg, Deutschland) դեղերի AGl9O3O2 (AG1903, պիտանիության ժամկետ’ 03.2023) և AFl90402 (AF1904, պիտանիության ժամկետ’ 11.2023) սերիաները կեղծ են։ «Oxaliplatin AqVida» դեղը ՀՀ-ում գրանցված չէ, իսկ նշված սերիաների վերաբերյալ տվյալները բացակայում են Փորձագիտական կենտրոնի ներմուծման փորձաքննություն անցած դեղերի բազայում։ Արտադրողի կողմից արտադրվող դեղերի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ