azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմինն առավել խստացված է դիտարկում դեղատոմսով բաց թողնվող դեղերի շրջանառության նկատմամբ օրենսդրական պահանջները

23.03.2021

ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ Դեղատնային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին ու սպառողներին՝ «Դեղերի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի  օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման համաձայն՝ համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի իրացումը Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել համապատասխան դեղատոմսերի առկայության դեպքում։ Խնդրում ենք պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները և տեղեկացնում՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առավել խստացված է դիտարկում դեղատոմսով իրացվող կամ բաց թողնվող վերոնշյալ դեղերի շրջանառության նկատմամբ օրենսդրության պահանջները։

Մանրամասն ➜


Ջրի անվտանգության հարցը՝ Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում

22.03.2021

Մարտի 22-ը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն է։ Բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ջրի որակի ապահովման նկատմամբ վերահսկողությունը մշտապես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է։ 2020 թվականին՝ ռազմական դրությամբ պայմանավորված, ջրի անվտանգություն նկատմամբ վերահսկողությունն առավել խստացվել է,  հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում կատարվել են կրկնակի հետազոտություններ, դիտարկվել են առանձին բնակավայրերի ջրամատակարարման համակարգեր։ Ջրամատակարարման համակարգերով տրվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոնների պահանջներին։ Համակարգի կառույցներում կամ օբյեկտներում առաջացած վթարային իրավիճակների կամ տեխնիկական շեղումների դեպքում, որոնք բերում են կամ կարող են բերել խմելու ջրի որակի կամ բնակչության ջրամատակարարման պայմանների վատթարացմանը, այն [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցի առցանց քննարկմանը

22.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Տեսչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, Տեսչական մարմնի աշխատանքի վերահսկողություն ոլորտի տեսուչները մասնակցել են «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցի առցանց քննարկմանը։ Առցանց հանդիպումը կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը, մասնակցել են նախարարության և  տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչներ։ Ուղեցույցը կազմել է փորձագետ, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանը, որի վերջնական տարբերակը նախատեսվում է կիրառել, որպես գործիք ԱԱՏՄ աշխատանքի տեսուչների համար։ Մարդկանց հարկադիր աշխատանքը կամ ծառայությունը թրաֆիքինգի տեսակ է։  Դրա մեջ ներգրավելու գործում այսօր բարենպաստ միջավայր է ստեղծում նաև համացանցը, որը լայն հարթակ է կեղծ հայտարարությունների տարածման համար։ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ