azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմինը շարունակում է COVID-19-ը վարակի կանխարգելմանն ուղղված իրազեկման լայնածավալ աշխատանքները

01.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է COVID-19-ը վարակի կանխարգելմանն ուղղված իրազեկման լայնածավալ աշխատանքները։ Այս համատեքստում  Տեսչական մարմինը «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համատեղ՝ «Օքսֆամ ՄԲ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ տեղեկատվական թերթիկներ է  պատրաստել և տպագրել, որոնք կնպաստեն ազգաբնակչության իրազեկվածության բարձրացմանը։ Թերթիկներում ներկայացվում են կանխարգելման պարտադիր պահանջները՝ Պարտադիր կրել դիմակ, Խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց, Խուսափել այլ անձանց հետ սերտ շփուﬓերից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց, Փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արﬓկային ծալքի հատվածով (ոչ դաստակով), Օգտագործված անձեռոցիկն ու դիմակը անﬕջապես նետել կափարիչի ոտնակային կառավարմամբ աղբարկղ, Հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով և [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ կայացել է՝ «Աշխատանքի տեսչության համակարգի էվոլյուցիան 2016-2021թթ.» թեմայով կլոր սեղան-քննարկում

26.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ տեղի է ունեցել՝ «Աշխատանքի տեսչության համակարգի էվոլյուցիան 2016-2021թթ.» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Հեռավար քննարկումը կազմակերպվել է ԱՄԿ հայաստանյան գրասենյակի և ԵՄ աջակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Եվրամիության պատվիրակությունից, Աշխատանքի միջազգային կազմակերպությունից և այլ կառույցներից։ Կողմերը բարձր են գնահատել Տեսչական մարմնի կողմից այս ուղղությամբ արված աշխատանքները, մասնավորապես, տեսչական մարմնում կատարված աշխատանքների ընթացքը, զարգացումը, օրենսդրական բարեփոխումները։ Նախանշվել են հետագա անելիքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը՝ ստանալ առավել լավ արդյունք։    

Մանրամասն ➜


Կայացել է ԱԱՏՄ արհեստակցական կազմակերպության այս տարվա առաջին նիստը

26.02.2021

Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արհեստակցական կազմակերպության այս տարվա առաջին նիստը։ Արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը վիճակագրական հաշվետվություն է ներկայացրել, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին։ Ներկայացրել է հետագա անելիքներն ու մատնանշել խնդիրները։ Հնչել են առաջարկներ, քննարկվել են դրանց իրականացման ուղիները։ Օրակարգում ընդգրկված հարցերը հաստատվել են միության անդամների կողմից։

Մանրամասն ➜




Վերադառնալ