azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ բժիշկ-մասնագետներն այցելել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված քաղաքացիներին

16.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի բժիշկ-մասնագետներն այցելել են երեկ սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված Վանաձորի բնակիչներին։ Թունավորման հավանական պատճառը տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղենն է։ Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության, կա դրական դինամիկա։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝ Սննդային թունավորումներից և սննդային գործոնով պայմանավորված վարակներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է պահպանել սննդի պատրաստման և պահպանման սանիտարահիգիենիկ պահանջները. Մաքուր պահել ձեռքերը և սննդի պատրաստման համար հատկացված տարածքը, Առանձնացնել հում սնունդը եփածից, Լավ եփել, պահպանել մանրէների ոչնչացման համար անհրաժեշտ [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել Covid-անվտանգության կանոնների պահպանումը

15.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Վանաձոր քաղաքի հանրակրթական դպրոցներում, բջջային կապի օպերատորների գրասենյակներում, դեղատներում, վարսավիրանոցներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կենտրոններում: Դիտարկված որոշ հաստատություններում բացակայել են հեռավար ջերմաչափերը, իսկ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում եղել են թերացումներ։ Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են նաև դիմակների ոչ պատշաճ կրման դեպքեր: ԱԱՏՄ տեսուչները հանձնարարականներ են տվել առկա թերացումները ու խախտումները վերացնելու ուղղությամբ: Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։       

Մանրամասն ➜


ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի ՍԲՀԿ-ում

15.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն աշխատանքային այցով եղել  է  Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։ Տարածքային կենտրոնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմի հետ։ Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Թամարա Գուրգենյանն այցի ընթացքում տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։ Անդրադարձ է եղել կատարվելիք աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։  

Մանրամասն ➜




Վերադառնալ