azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


2507 ստուգայց, 61 խախտում. ԱԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգայցերը

18.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։ Այս տարեսկզբից մինչ օրս ԱԱՏՄ մասնագետներն իրականացրել են ընդհանուր 2507 ստուգայց, արձանագրել՝ 61 խախտում, տվել 1 նախազգուշացում և կայացրել տուգանքի 57 որոշում։ Առավել շատ խախտումներ արձանագրվել են մանրամեծածախ առևտրի կետերում՝ 1512, ապա ուղևորատար տրանսպորտում՝ 287, դեղատներում՝ 192, գրասենյակներում՝ 186, և այլն։

Մանրամասն ➜


Տեսչական մարմնում ներդրվել է «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները Հայաստանի Հանրապետությունում» ուղեցույցը

18.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում ԱԱՏՄ ղեկավարի հրամանով Տեսչական մարմնում ներդրվել է «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները Հայաստանի Հանրապետությունում» ուղեցույցը։ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում գործունեություն իրականացնող տեսուչների մասնագիտական կարողությունները կատարելագործելու նպատակով նախատեսված է տեսուչների վերապատրաստման գործընթաց՝ համաձայն ուղեցույցի։ Հիշեցնենք, որ հուշագրով ամրագրված է պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման կապակցությամբ շարունակաբար կատարելագործել և բարձրացնել Տեսչական մարմնի ծառայողների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև աջակցել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործմանը և կիրառելիության [...]

Մանրամասն ➜


Իրազեկում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին

17.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես դեղերի շրջանառության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին հորդորում է՝ դեղատոմսերի դուրսգրումը, դեղատոմսային ձևաթղթերի նկարագիրը, տպագրությունը, բաշխումը, պահպանումը և հաշվառումը իրականացնել ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան և խստագույնս պահպանել սահմանված պահանջների պահպանումը։ Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի՝ արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի դեղատոմսերի լրացումը, դուրսգրումը և իրացումը ՀՀ օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթերի վրա։ Համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ