azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


911 վարչական վարույթ 2020թ․-ին․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

18.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին հարուցել է 911 վարչական վարույթ. 744-ը՝ սեփական նախաձեռնությամբ, 167-ը՝ դիմումի հիմքով։ Հայտնաբերված խախտումների վերացման համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 270 կարգադրագիր, խախտման բացակայության հիմքով՝ 500 վարույթ կարճվել է։ 2020 թվականին Դեղերի շրջանառության ոլորտում հարուցվել է 283 վարույթ, Բժշկական օգնության և սպասարկման ոլորտում՝ 187, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտում՝ 292, Աշխատանքային օրենսդրության ոլորտում 149 վարչական վարույթ։ 2020 թվականին հարուցված վարչական վարույթների թվերի պատկերն ըստ ոլորտների հետևյալն է՝

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ստուգայցը՝ Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում. տրվել է հանձնարարական

18.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են ՀՀ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանում, ինչպես նաև Գորիս և Սիսիան քաղաքներում: Դիտարկվել են վերոնշյալ քաղաքներում գործող ստոմատոլոգիական կլինիկաները, մանկապարտեզները, փակ արտադրական տարածքներն ու վարսավիրանոցները: Ստուգայցի արդյունքում հանձնարարական է տրվել վարսավիրանոցներից մեկին՝ գրանցամատյանի վարման կարգում արձանագրված խախտման առնչությամբ։ Մասնագետներն այլ՝ կոպիտ խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մարզում տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում: Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության նորմերի պահպանումը:     

Մանրամասն ➜


ԱԱՏՄ տեսուչների ստուգայցերը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում դեռևս արձանագրում են Covid-անվտանգության նորմերի խախտումներ

17.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների շարունակվող ստուգայցերը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում դեռևս արձանագրում են Covid-անվտանգության նորմերի որոշ խախտումներ։ Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը ստուգայցով և կրկնայցով եղել են Գյումրու համայնքապետարանում, գրասենյակային տարածքներում, դեղատներում, տուրիստական գործակալություններում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում։ ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են խախտումներ՝ տնտեսավարողների մոտ բացակայել են հեռավար ջերմաչափերը, սպասարկել են առանց դիմակ հաճախորդների։ Տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու նպատակով։ Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել են Covid-անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Ստուգայցերի ընթացքում դիտարկվում է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։    

Մանրամասն ➜




Վերադառնալ