ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների հերթական ստուգայցն անցկացվել է Գյումրի քաղաքում։ Covid-անվտանգության նորմերի պահպանումը, մասնավորապես, դիտարկվել է քաղաքի հյուրանոցներում, թանգարաններում, գրադարաններում։ ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին: Ստուգայցերի ժամանակ ԱԱՏՄ տեսուչները դիտարկում են Առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Լոռու մարզի Օձունի համայնքապետարանում, դեղատներում, բանկերում, փակ արտադրական տարածքներում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում, ինչպես նաև շինհրապարակներում: Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում։ Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետների հանդիպումների շարքը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների պատասխանատուների հետ եզրափակվեց։ Նախաձեռնության շրջանակում վերջին հանդիպումը Աջափնյակ վարչական շրջանի դպրոցների և մանկապարտեզների ղեկավարների հետ էր։ Նշված կազմակերպությունների ղեկավարներն իրազեկվել են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Բաժանվել են իրազեկման թերթիկներ՝ հաստատություններում փակցնելու համար։ Հաջորդիվ՝ ստուգայցերի միջոցով կազմակերպություններում կդիտարկվի Covid անվտանգության և ջեռուցման նորմերի պահպանումը: ։
Մանրամասն ➜