azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Վարչական վարույթներ՝  Գեղարքունիքի  և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում. ԱԱՏՄ

27.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները վարչական վարույթ են հարուցել Գեղարքունիքի  և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում՝ օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջների  խախտման, ինչպես նաև հաստատություններում  չթույլատրվող վառարանային ջեռուցում իրականացնելու հիմքերով։ Վարչական վարույթի արդյունքում պարզվել է՝  որոշ դպրոցներում դեռևս իրականացվում է վառարանային ջեռուցում,  սենքերում չի ապահովվում օդի սահմանված ջերմաստիճան, դասընթացը կազմակերպվում է նույնիսկ 8-13⁰C պայմաններում։ Վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա։ Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացի մեկնարկին զուգահեռ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ իրազեկման աշխատանք է կատարել՝ հորդորելով ուսումնական հաստատությունների պատասխանատուներին խստագույնս պահպանել առողջապահության [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչների ստուգայցը՝ Գյումրիի համայնքապետարանում և կոմունալ ծառայությունում

27.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային և Երևանի տարածքային ստորաբաժանումները շարունակում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի տնտեսավարողների շրջանում: Հատուկ ուշադրության են առնվում մեծ աշխատակազմ ունեցող տնտեսավարողները։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայց են իրականացրել Գյումրիի համայնքապետարանում, կոմունալ ծառայությունում, դպրոցներում, մանկապարտեզներում և փակ արտադրական տարածքներում։ Covid-անվտանգության նորմերը ստուգվել են նաև քաղաքի բանկերում, գրասենյակներում և մանրամեծածախ խանութներում։ Դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել։ Ստուգայցերին զուգահեռ իրականացվել է իրազեկման և խորհրդատվության աշխատանք, փակցվել են իրազեկման թերթիկներ։    

Մանրամասն ➜


ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի տեսուչների ստուգայցը՝ Կապան և Գորիս  քաղաքների տնտեսավարողների շրջանում

27.01.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Կապան և Գորիս  քաղաքների դեղատներում, արտադրական տարածքներում, հյուրանոցներում, գրասենյակներում, մանկապարտեզներում, վարսավիրանոցներում և առևտրի կետերում։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել։ Տեսչական մարմնի մասնագետները նաև իրազեկել ու հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։  

Մանրամասն ➜




Վերադառնալ