azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպումը՝ «Երևանտրանս» ՓԲ ընկերության ներկայացուցիչների հետ

25.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները հանդիպել են «Երևանտրանս» ՓԲ ընկերության ցամաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող 40-ից ավելի կազմակերպությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ։ Տեսչական մարմնի աշխատակիցները վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված COVID-անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Քննարկման ավարտին ընկերությունների պատասխանատուներին տրամադրվել են իրազեկման թերթիկներ՝ տրանսպորտային  միջոցներում փակցնելու համար։ ԱԱՏՄ մասնագետները ընկերությունների ներկայացուցիչներին մեկ անգամ ևս  հորդորել են  խստորեն պահպանել սահմանված անվտանգության նորմերը։  

Մանրամասն ➜


Ի՞նչ է արձանագրել «Գլորիա» կարի ֆաբրիկայում ԱԱՏՄ հերթական ստուգայցը

25.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային և Երևանի տարածքային ստորաբաժանումները շարունակում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի տնտեսավարողների շրջանում: Հատուկ ուշադրության են առնվում մեծ աշխատակազմ ունեցող տնտեսավարողները։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի երեք մասնաճյուղերում։ Ստուգայցի պահին տեսչական մարմնի մասնագետները կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Ֆաբրիկայի մասնաճյուղերից մեկում չի պահպանվել աշխատողների միջև սահմանված 1,5 մետր հեռավորություն պահելու նորմը։ Այս կապակցությամբ ԱԱՏՄ տեսուչներն առաջարկել են, որպեսզի աշխատողները դիմավահաններ կրեն՝ մինչ հարցի ամբողջական լուծումը։       

Մանրամասն ➜


25.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Covid-անվտանգության պահպանման կանոնները դիտարկել են Կապան և Սիսիան քաղաքների դեղատներում, վարսավիրանոցներում և, մանրամեծածախ առևտրի կետերում։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման կարգը։ Արձանագրված խախտումների համար Տեսչականի մասնագետները տվել են շտկման հանձնարարականներ։ Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ խորհրդատվություն են իրականացրել և իրազեկման պաստառներ փակցրել։ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողներին զգուշացրել են խախտումներ արձանագրելու դեպքում վարչարարություն կիրառելու մասին։

Մանրամասն ➜




Վերադառնալ