azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչների ստուգայցը՝ Գյումրիի համայնքապետարանում և կոմունալ ծառայությունում

27.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային և Երևանի տարածքային ստորաբաժանումները շարունակում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի տնտեսավարողների շրջանում: Հատուկ ուշադրության են առնվում մեծ աշխատակազմ ունեցող տնտեսավարողները։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայց են իրականացրել Գյումրիի համայնքապետարանում, կոմունալ ծառայությունում, դպրոցներում, մանկապարտեզներում և փակ արտադրական տարածքներում։ Covid-անվտանգության նորմերը ստուգվել են նաև քաղաքի բանկերում, գրասենյակներում և մանրամեծածախ խանութներում։ Դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել։ Ստուգայցերին զուգահեռ իրականացվել է իրազեկման և խորհրդատվության աշխատանք, փակցվել են իրազեկման թերթիկներ։    

Մանրամասն ➜


ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի տեսուչների ստուգայցը՝ Կապան և Գորիս  քաղաքների տնտեսավարողների շրջանում

27.01.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Կապան և Գորիս  քաղաքների դեղատներում, արտադրական տարածքներում, հյուրանոցներում, գրասենյակներում, մանկապարտեզներում, վարսավիրանոցներում և առևտրի կետերում։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել։ Տեսչական մարմնի մասնագետները նաև իրազեկել ու հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։  

Մանրամասն ➜


ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպումը՝ Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ

26.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների հերթական հանդիպումը կայացել է Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ։ Համավարակի կանխարգելմանը միտված միջոցառումների շարունակականությունն ապահովելու նպատակով ԱԱՏՄ մասնագետները նշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են COVID-անվտանգության սահմանված նորմերի մասին։ Տրվել են նաև համապատասխան ցուցումներ։

Մանրամասն ➜




Վերադառնալ