azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Կապան և Սիսիան քաղաքներում

21.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում գործող հյուրանոցներում, դեղատներում, վարսավիրանոցներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։ Նշված հաստատություններում դիտարկվել է անվտանգության նորմերի պահպանումը առողջապահության նախարարի 17-Ն հրամանի համաձայն։    

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն հանդիպումների շարք է կազմակերպել նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների պատասխանատուների հետ

21.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ հանդիպումների շարք է կազմակերպվել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների պատասխանատուների հետ։ Առաջին հանդիպումը կայացել է Շենգավիթ վարչական շրջանի վերոնշյալ կառույցների ղեկավարների հետ։ ԱԱՏՄ աշխատակիցները մեկ անգամ ևս իրազեկել են նշված հաստատություններում COVID-անվտանգության և ջերմային ռեժիմի սահմանված նորմերի պահպահման վերաբերյալ։ Զգուշացվել է, որ բողոքների առկայության դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կիրականացվի վարչարարություն։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի ստուգայցերը` Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքներում

20.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները Covid-անվտանգության պահպանման կանոնները դիտարկել են Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և դպրոցներում։ Ստուգայցերի արդյունքում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել. գրանցամատյաների վարման կարգում ի հայտ են եկել որոշ թերություններ, արձանագրվել են նաև հաճախորդների շրջանում դիմակ չկրելու դեպքեր։ Ստուգայցերին զուգահեռ տեսչական մարմնի աշխատակիցները փակցրել են նաև Covid-անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ։ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողներին զգուշացրել են նաև կրկնախախտումներ արձանագրելու դեպքում վարչարարություն կիրառելու մասին։

Մանրամասն ➜




Վերադառնալ