azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Քննարկում՝ ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների վարչական վարույթներում ներգրավված ԱԱՏՄ աշխատակիցների հետ

26.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար քննարկում՝ գլխամասի վարչության մասնագետների և տարածքային ստորաբաժանումների՝ ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների վարչական վարույթներում ներգրավված աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 և 2010 թթ. ընդունված 06-Ն և 21-Ն հրամանով սահմանված սանիտարական նորմերի պահպանման, դրույթների ճիշտ մեկնաբանման, ընդհանուր մոտեցում ցուցաբերելու հարցերը։ Առանձնացվել են հատուկ ուշադրության կարիք ունեցող հարցերը։ Տարածքային ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։   

Մանրամասն ➜


ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Գավառ քաղաքի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում

26.01.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Գավառ քաղաքի դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, գրասենյակային տարածքներում և մանրամեծածախ առևտրի կենտրոններում։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում։ Տեսչական մարմնի մասնագետները նաև իրազեկել ու հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։    

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ստուգայցը՝ Կապան և Սիսիան քաղաքներում շարունակվել է

26.01.2021

Դեղատներ, վարսավիրանոցներ,  գրադարաններ և մանրամեծածախ առևտրի կետեր. ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ուշադրության տակ են առել նշված հաստատություններում անվտանգության նորմերի պահպանումը։ Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքների տնտեսավարողների մոտ անակնկալ ստուգայցերը փաստում են՝ անվտանգության նորմերի խախտումները զգալիորեն նվազել են։ Ոչ կոպիտ, տեղում շտկվող խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչները տրամադրում են խորհրդատվություն, իրականացնում բացատրական աշխատանք: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ նշում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանումը պարտադիր է։

Մանրամասն ➜




Վերադառնալ