Կառավարության 1514-Ն որոշման խմբագրմամբ՝ ՀՀ-ում կարանտինը երկարաձգվում է վեց ամսով՝ սահմանվելով մինչև հուլիսի 11-ը: Սակայն փոփոխվել են կարանտինի շրջանի համար սահմանված որոշ սահմանափակումներ։ Մասնավորապես, . ՀՀ ցամաքային անցակետերով ՀՀ քաղաքացիություն չունեցողների մուտքի արգելքը հանվել է՝ պայմանով, որ օդային եւ ցամաքային սահմանային անցման կետերով -ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ -սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Նախկինում այս պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում: . Հանվել են հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումները, այդ թվում՝ հանրային միջոցառումների [...]
Մանրամասն ➜Հարթակի ստեղծման գործընթացում ներգրավված կողմերն այսօր քննարկել են կայքի աշխատանքին և հայտերի ընդունմանն առնչվող հարցեր։ www.employeeprotect.am կայքը մատչելի է, պարզ և հասանելի։ Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրները, ընդունել, քննել աշխատողների կողմից ներկայացված անանուն հայտերը և ապահովել դրանց ընթացքը։ Դիմում, բողոք, առաջարկ, ահազանգ ներկայացրած անձի գաղտնիությունը պահպանվում է՝ թաքցնելով վերջինիս IP հասցեն։ Աշխատանքային իրավունքների խախտման խնդրի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է կցել ֆոտոներ, տեսա- եւ ձայնագրություններ։ Հայտատուն հայտը ներկայացնելուց հետո ստանում է ծածկագիր՝ հետևելու հայտի ընթացքին։ Աշխատանքային իրավունքի խախտման վերաբերյալ դիմում-բողոք կարող է ներկայացնել ամեն անձ, այդ թվում` պետական և մասնավոր ընկերությունների աշխատողներ, որոնք աշխատանքային ոլորտում առնչվել են խնդիրների ՀՀ-ում կամ պարզապես ունեն բարեփոխման առաջարկ։ [...]
Մանրամասն ➜Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։ Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։ Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է` • Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ • Հաստատության շենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը. 1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս, • Հաստատությունների սենքերում [...]
Մանրամասն ➜