ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի շնորհակալությանը և ԱԱՏՄ արհեստակցական միության շնորհակալագրերին են արժանացել ԱԱՏՄ տասնյակ աշխատակիցներ։ Մասնավորապես, ԱԱՏՄ այն աշխատողները, որոնց ընտանիքի անդամները Արցախում մասնակցել են մարտական գործողություններին՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան Շահումյանին, ՀՀ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակայինվերահսկողության բաժնի պետ տեսուչ Նաիրա Սիմոնյանին, ՀՀ ԱԱՏՄ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՍԲՀԿ-ի բժիշկ համաճարակաբան Մաքրուհի Եսայանին, ՀՀ ԱԱՏՄ Բավրայի ՍԲՀԿ-ի համաճարակաբանի օգնական Կարեն Հարությունյանին, ՀՀ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի հավաքարար Ջուլիետա Սարգսյանին։ ԱԱՏՄ այն աշխատողները, որոնք ներգրավված են եղել կազմակերպչական եւ մարդասիրական առաքելությամբ Արցախ մեկնած խմբում՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տարին ամփոփել է տարեկան հեռավար ժողովով, որին մասնակցել են գլխամասի, ԱԱՏՄ տարածքային 5 կենտրոնների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ 7 կետերի շուրջ 234 աշխատողները։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նկատել է, որ 2020-ը բացառիկ ծանր տարի էր, եւ այս պայմաններում ԱԱՏՄ թիմը գերծանրաբեռնված իր աշխատանքում պատասխանատու մոտեցում է ցուցաբերել։ Ավագյանը շնորհակալություն է հայտնել ԱԱՏՄ ողջ թիմին՝ ահռելի աշխատանքի, պատասխանատվության, բարեխիղճ գործակցության ու տարին պատվով ավարտելու համար՝ թիմային աշխատանքը գնահատելով գոհացնող։ Հատուկ շնորհակալություն է ուղղվել ՍԲՀԿ-ների բոլոր աշխատողներին՝ անխտիր․ «նրանց բոլորի մոտ տոնական օրերը սովորական աշխատանքային օրեր են, սովորական հերթապահություն, սովորական, սակայն չափազանց կարեւոր աշխատանք»։ Կարգապահություն ու փոխադարձ հարգանք՝ սա է տեսչականի թիմային աշխատանքի հիմքում։ Ավագյանի շնորհակալությանն ու ԱԱՏՄ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակական ստուգայցերով եղել են Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզկենտրոններում և հարակից քաղաքներում: Սևանի քաղաքապետարանում, Մարտունի և Աբովյան քաղաքների ստոմատոլոգիական կենտրոններում, վարսավիրանոցներում և գրասենյակային տարածքներում տեսչական մարմնի մասագետներն ընդհանուր առմամբ Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով բավարար պատկեր են արձանագրել։ Թերություններ են եղել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման կարգում։ Վանաձորի տասնյակից ավելի խանութներում՝ մթերայինից մինչև շինարարական, արձանագրվել են համատարած դիմակներ չկրելու փաստեր, խանութներում եղել են հերթեր ու կուտակումներ: Նկատվել է օգտագործված դիմակների համար նախատեսված ոտնակով աղբամանների սահմանված քանակի պակաս: ԱԱՏՄ մասնագետները խախտումները վերացնելու գրավոր հանձնարարականներ են տվել տնտեսավարողներին։ [...]
Մանրամասն ➜