azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


16.06.2021

Ուշադրություն, աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հնարավոր առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու կառույց խստորեն հորդորում է պահանել սանիտարահամաճարակային նորմերը։ Հատկապես ամառային շոգ եղանակով պայմանավորված անհրաժեշտ է՝ չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես պատրաստի սննդատեսակներ (քաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, այսպես կոչված՝ Ղարսի խորոված), կրեմային հրուշակեղեն, լցնովի պաղպաղակ և այլն, հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ օճառով, միրգ, բանջարեղեն, հատապտուղներ օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող խմելու ջրով, սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից զերծ պահելու նպատակով, [...]

Մանրամասն ➜


Իրազեկման աշխատանքներ՝ մինչև 18 տարեկան անձանց աշխատանքում ներգրավելու առանձնահատկությունների վերաբերյալ

15.06.2021

Ծիրանի բերքահավաքով պայմանավորված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ են իրականացրել Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում՝ մինչև 18 տարեկան անձանց աշխատանքում ներգրավելու առանձնահատկությունների վերաբերյալ։ Բաժնի աշխատակիցները էլեկտրոնային եղանակով շուրջ 150 համայնքների ղեկավարների ուղարկել են մինչև 18 տարեկան անձանց նմանատիպ աշխատանքներում ներգրավման դեպքում օրենսդրությամբ սահմանված պահանջների վերաբերյալ տեղեկատվություն։ Հանդիպումներ են կազմակերպվում նաև համայնքներում խոշոր հողօգտագործողների հետ՝ խորհրդատվության և քննարկումների նպատակով։

Մանրամասն ➜


Մանկապարտեզների համար սահմանված հիգիենիկ նորմերը

14.06.2021

Հաշվի առնելով վերջին շրջանում նախադպրոցական կազմակերպություններում արձանագրված դեպքերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես  բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հորդորում է խստագույնս պահպանել վերոնշյալ կազմակերպությունների համար սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջները։ Մասնավորապես՝ կազմակերպությունների հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը՝ պարտադիր կահույքի տեղաշարժով, զուգարանների հատակը, նստակոնքերը պետք է լվանալ օրը 2 անգամ հոսող տաք ջրով, խմբասենյակների սեղանները նախքան սնունդ ընդունելը և հետո պետք է լվացվեն տաք ջրով, օճառով, հատուկ լաթերով, որոնք լվացվում, չորացվում և պահվում են չոր վիճակում կափարիչով փակվող հատուկ ամանների մեջ, աթոռներն ամեն օր պետք է սրբվեն տաք ջրով և օճառով, ձեռք բերված խաղալիքները (բացառությամբ փափուկ խաղալիքների) մինչև խմբերին [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ