azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատողների իրավունքների պաշտպանության EmployeeProtect.am առցանց հարթակի գործարկմանն ընդառաջ տրվում են վերջին տեխնիկական կարգավորումները

11.01.2021

Հարթակի ստեղծման գործընթացում ներգրավված կողմերն այսօր քննարկել են կայքի աշխատանքին և հայտերի ընդունմանն առնչվող հարցեր։ www.employeeprotect.am կայքը մատչելի է, պարզ և հասանելի։ Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրները, ընդունել, քննել աշխատողների կողմից ներկայացված անանուն հայտերը և ապահովել դրանց ընթացքը։ Դիմում, բողոք, առաջարկ, ահազանգ ներկայացրած անձի գաղտնիությունը պահպանվում է՝ թաքցնելով վերջինիս IP հասցեն։ Աշխատանքային իրավունքների խախտման խնդրի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է կցել ֆոտոներ, տեսա- եւ ձայնագրություններ։ Հայտատուն հայտը ներկայացնելուց հետո ստանում է ծածկագիր՝ հետևելու հայտի ընթացքին։ Աշխատանքային իրավունքի խախտման վերաբերյալ դիմում-բողոք կարող է ներկայացնել ամեն անձ, այդ թվում` պետական և մասնավոր ընկերությունների աշխատողներ, որոնք աշխատանքային ոլորտում առնչվել են խնդիրների ՀՀ-ում կամ պարզապես ունեն բարեփոխման առաջարկ։ [...]

Մանրամասն ➜


Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է

11.01.2021

Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։ Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։ Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է` • Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ • Հաստատության շենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը. 1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս, • Հաստատությունների սենքերում [...]

Մանրամասն ➜


30.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի շնորհակալությանը և ԱԱՏՄ արհեստակցական միության շնորհակալագրերին են արժանացել ԱԱՏՄ տասնյակ աշխատակիցներ։ Մասնավորապես, ԱԱՏՄ այն աշխատողները, որոնց ընտանիքի անդամները Արցախում մասնակցել են մարտական գործողություններին՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան Շահումյանին, ՀՀ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակայինվերահսկողության բաժնի պետ տեսուչ Նաիրա Սիմոնյանին, ՀՀ ԱԱՏՄ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՍԲՀԿ-ի բժիշկ համաճարակաբան Մաքրուհի Եսայանին, ՀՀ ԱԱՏՄ Բավրայի ՍԲՀԿ-ի համաճարակաբանի օգնական Կարեն Հարությունյանին, ՀՀ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի հավաքարար Ջուլիետա Սարգսյանին։ ԱԱՏՄ այն աշխատողները, որոնք ներգրավված են եղել կազմակերպչական եւ մարդասիրական առաքելությամբ Արցախ մեկնած խմբում՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ