azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ակտիվ ստուգայցերը շարունակվում են առանց հանգստյան օրերի

14.12.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնը միայն հանգստյան օրերին ուժեղացված ստուգայցերով դիտարկել է շուրջ 9 տասնյակ տնտեսվարողի Մալաթիա, Կենտրոն, Շենգավիթ եւ Արաբկիր վարչական շրջաններում։ Մարզերում եւս դրանք շարունակվել են։ Նկատի առնելով հանգստյան օրերին քաղաքացիների առավել ակտիվ հոսքը՝ Աբովյանում դիտարկվել է խոշոր տոնավաճառներից մեկը՝ իր մի քանի տասնյակ տաղավարներով։ Սա առեւտրի այս կենտրոնում արդեն երկրորդ լայնածավալ ստուգայցն էր։ Սյունիքում եւ Վայոց ձորում նույնպես ակտիվ աշխատանքներ են ընթացել։ Դիտարկվող ոլորտների շրջանակը լայն է՝ վարսավիրանոց, դեղատուն, հյուրանոց, առևտուր, դպրոց, ստոմատոլոգիական և բժշկական կենտրոններ, գրասենյակներ։ Ընդհանուր առմամբ արձանագրվում է բարվոք պատկեր․ արտակարգ դրության շրջանում սկսված եւ կարանտինի ընթացքում շարունակվող ստուգայցերը բազմաթիվ տնտեսավարողների մոտ անցկացվում են արդեն մի քանի անգամ, տարվել են իրազեկման լայն [...]

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում

14.12.2020

Covid-անվտանգության նորմերի պահպանության առումով հիմնականում վիճակը նորմալ է եղել։ Որտեղ հնարավոր է եղել թերությունները տեղում շտկել, անմիջապես շտկվել են։ Մի շարք դպրոցների տրվել են հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։ Անվտանգության կանոնների պահպանումը եւ թերությունների վերացումը կդիտարկվի հետագա ստուգայցերի միջոցով։

Մանրամասն ➜


ՀՀ առողջապահական եւ աշխատանքային տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքը դեղերի շրջանառության ոլորտում

14.12.2020

  ՀՀ առողջապահական եւ աշխատանքային տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքը դեղերի շրջանառության ոլորտում։ Կասկածելի որակի եւ տեսքի դեղերի առնչվելու դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով կամ գրավոր բողոք ուղղել info@hlib.am էլեկտրոնային հասցեով։ Որպես դեղերի շրջանառության բնագավառում ռիսկերի կառավարումը ստանձնած և ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց՝ տեսչական մարմինը նաեւ իրազեկման աշխատանք է տանում, մասնավորապես, դեղատներում փակցվում են իրազեկման թերթիկներ։        

Մանրամասն ➜




Վերադառնալ