azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ստուգայցեր՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում

14.12.2020

Covid-անվտանգության նորմերի պահպանության առումով հիմնականում վիճակը նորմալ է եղել։ Որտեղ հնարավոր է եղել թերությունները տեղում շտկել, անմիջապես շտկվել են։ Մի շարք դպրոցների տրվել են հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։ Անվտանգության կանոնների պահպանումը եւ թերությունների վերացումը կդիտարկվի հետագա ստուգայցերի միջոցով։

Մանրամասն ➜


ՀՀ առողջապահական եւ աշխատանքային տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքը դեղերի շրջանառության ոլորտում

14.12.2020

  ՀՀ առողջապահական եւ աշխատանքային տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքը դեղերի շրջանառության ոլորտում։ Կասկածելի որակի եւ տեսքի դեղերի առնչվելու դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով կամ գրավոր բողոք ուղղել info@hlib.am էլեկտրոնային հասցեով։ Որպես դեղերի շրջանառության բնագավառում ռիսկերի կառավարումը ստանձնած և ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց՝ տեսչական մարմինը նաեւ իրազեկման աշխատանք է տանում, մասնավորապես, դեղատներում փակցվում են իրազեկման թերթիկներ։        

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ղեկավարը տեսակապով զրույցել է ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալի հետ

11.12.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցի հետ։ Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են համավարակի պայմաններում աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու հարցը, այս ուղղությամբ ձեռնարկված հրատապ քայլերը։ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարն ու ՌԴ աշխատանքի և զբաղվածության ծառայության ղեկավարի տեղակալը խոսել են ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի շրջանակներում գործակցության հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 23-ին կայանալիք՝ ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գլխավոր համաժողովին։ Վերջինիս շրջանակում կքննարկվի 2021 թվականին Դաշինքի նախագահության հայտերի քննարկումը, ըստ այդմ նաև [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ