azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հուշագիր՝ ՀՀ ԱԱՏՄ եւ Հայաստանի ագրարային համալսարանի միջեւ․ օրակարգում աշխատանքային իրավունքին եւ անվտանգությանն առնչվող հարցեր են

02.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքվել է հուշագիր, որը ստորագրել են ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը և բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Հուշագրի նպատակը երկուստեք վերապատրաստումների միջոցով մասնագիտական գիտելիքների բարելավումն է և կատարելագործումը։ Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվում նախագծեր իրականացնել կողմերի գործունեությանը և մասնագիտացմանն առնչվող գիտագործնական, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի երկկողմ հետաքրքրության այլ ուղղություններով: ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շեշտել է, որ այս գործակցության համատեքստում շեշտադրվում է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ուղղությունը։ Վերջինս պետական վերահսկողական գործառույթներ իրականացնող տեսչական մարմնի կողմից եկող տարվա համար առաջնահերթորեն է կարևորվում, քանի որ 2021-ի հուլիսի 1-ից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման [...]

Մանրամասն ➜


Թափուր հաստիք` ԱԱՏՄ-ում

02.12.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը որոշակի ժամկետով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ՝ — Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 66-27.7-Մ3-1)։ Պահանջներ՝ Բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակության իրազեկման կամ հասարակայնության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ և պաշտոնի առանձնահատկություններից բխող օրենսդրական մի շարք ակտերի իմացություն։ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստով՝ info@hlib.am: Դիմումների ընդունման վերջին ժամկետը՝ 07.12.2020թ.՝ ժամը 15.30-ը: Մանրամասները՝ կից հղումով։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնն իրականացրել է թղթի թափոնի հերթական հավաքը

02.12.2020

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնն իրականացրել է թղթի թափոնի հերթական հավաքը։ Թափոնի հանձնումից գոյացած գումարը փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։ Նախորդիվ ԱԱՏՄ նույնօրինակ նախաձեռնությունից ստացված գումարը, ի երախտագիտություն մեր պաշտպանների, փոխանցվել էր «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին։    

Մանրամասն ➜




Վերադառնալ