azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ուրբաթ և շաբաթ օրերին ուժեղացված ստուգայցեր` Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի Արտաշատ, Էջմիածին, Արմավիր և Թալին քաղաքներում։

28.11.2020

ԱԱՏՄ մասնագիտական խմբերը covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են բժշկական հաստատություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և գեղեցկության սրահներում։ Ստուգայցերի արդյունքում կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, սակայն մի շարք կազմակերպություններում գրանցամատյանները թերի են լրացվում, հաճախորդների շրջանում արձանագրվել են նաև դիմակներ չկրելու դեպքեր։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների ուշադրությունը հրավիրում են անվտանգության նոր կանոնների վրա. ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանը խմբագրվել է։      

Մանրամասն ➜


Մտահոգիչ խախտումներ․ Covid-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում

27.11.2020

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Գավառ, Աբովյան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում ստուգայցի ընթացքում մտահոգիչ խախտումներ են նկատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները։ ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են, որ բժշկական հաստատություններում խախտումներ են եղել՝ կապված վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ Տեսչականի մասնագետները խախտումներն արագ վերացնելու հանձնարարական են տվել։ Մյուս տնտեսավարողների մոտ հիմնական խախտումները շարունակում են նույնը մնալ՝ թերություններ ախտահանման աշխատանքներում, ոչ ճիշտ չափաբաժիններով ախտահանիչ նյութերի առկայություն, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները: Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա ԱԱՏՄ տեսուչներն այստեղ դրական դինամիկա են [...]

Մանրամասն ➜


ՀԷՑ, ՀԿԵ, Երեւանի քաղաքապետարան եւ կենտրոնի խանութներ․ ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը շարունակվում են

27.11.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատանքային թիմերն այսօր լայնածավալ ստուգայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայի խանութներում, «Մետրոնում» առևտրի կենտրոնում։ Զուգահեռ՝ դիտարկվել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ և Հարավկովկասյան երկաթուղի «ՀԿԵ» ՓԲ ընկերությունների գրասենյակները, Երևանի քաղաքապետարանը։ Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ Առանձնահատուկ և կոպիտ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները չեն արձանագրել։ ՀԷՑ և ՀԿԵ ՓԲԸ գրասենյակներն ու Երևանի քաղաքապետարանը շարունակել են կիրառել նախկինում ընդունված ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևանմուշները և իրազեկման թերթիկները։ Տեսչականի մասնագետները տեղում իրազեկել և թերությունները վերացնելու հանձնարարական են տվել։ Մարդկանց կուտակում է նկատվել Հյուսիսային պողոտայի խանութներում, ինչի մասին տեղյակ է պահվել [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ