azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ստուգայցեր՝ Վայոց ձորի մարզի ոստիկանական բաժանմունքներում, համայնքապետարաններում

01.12.2020

Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքների նշված կառույցներում ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցների դիտարկումները Covid-անվտանգության տեսանկյունից բարվոք պատկեր են գրանցել, առանձնակի խախտումներ չեն եղել։ Ստուգայցի ընթացքում տեսչականի մասնագետները դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, մակնշումը, ուսումնասիրել նաև դրանց պարունակությունը։ Ստուգվել է, մասնավորապես, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացը եւ այլն։ Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։ Այսօր Վայոց ձորում դիտարկվել են նաեւ դպրոցներ, մանկապարտեզներ, բանկեր, հյուրանոցներ, դեղատներ, փակ արտադրական կազմակերպություններ, գեղեցկության սրահներ և առևտրի մանրամեծածախ կետեր։ [...]

Մանրամասն ➜


Հրապարակվել են ԱԱՏՄ տարեկան ծրագրերը․ Ի՞նչ հիմնական անելիքներ ու ստուգումներ են նախանշվում 2021 թվականին

01.12.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը հաստատել է ԱԱՏՄ 2021 թ․ տարեկան ծրագիրը, ստուգումների եւ որակի վերահսկողության տարեկան ծրագրերը, որոնք տեղադրված են ԱԱՏՄ պաշտոնական կայք-էջում՝ https://www.hlib.am/applications/։ Տարեկան գործունեության ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք բաժնից՝ ԱԱՏՄ վերահսկողության ոլորտների ընդհանուր իրավիճակ, ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում առկա խնդիրներ և բացահայտված ռիսկեր, ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում խնդիրների և ռիսկերի նվազեցմանն ու վերացմանն ուղղված, ինչպես նաև կանխարգելիչ և իրազեկման միջոցառումներ: Երրորդ բաժինը ներառում է հետևյալ երկու հավելվածը. ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում խնդիրների և ռիսկերի նվազեցմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներ, ԱԱՏՄ կանխարգելիչ և իրազեկման միջոցառումներ: Տեսչական մարմնի նախանշված աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով հաստատվել է նաեւ 2021 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։

Մանրամասն ➜


Բժշկական օգնության եւ սպասարկման մի շարք տեսակներ եւս այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման․

01.12.2020

ՀՀ կառավարության 2020թ․ հոկտեմբերի 22-ի 1711-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարության 2008 թ․ մարտի 27-ի N 276-Ն որոշումը խմբագրվել է։ Վերջինով  սահմանված՝ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների  հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ լրացվելով։ Հավելվածում ներառվել են բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ, որոնք եւս այսուհետ ենթակա են լիցենզավորման, մասնավորապես, — նմուշառում, — շարժական նմուշառում, — շարժական ռենտգենաբանական, — շարժական ֆլյուորոգրաֆիկ, — շարժական մամոգրաֆիկ, — շարժական ուլտրաձայնային, — շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ, — շարժական ակնաբանական, — շարժական ստոմատոլոգիական, — շարժական պալիատիվ, — խորհրդատվական։ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ ըստ նոր կարգավորման՝ բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ «նմուշառում» և «շարժական նմուշառում» տեսակներով կարող են լիցենզավորվել ՄԻԱՅՆ բժշկական օգնության [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ