azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Թափուր հաստիք` ԱԱՏՄ-ում

03.12.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին արտաքին մրցույթ՝ — Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի Կապանի բաժնի պետ-տեսուչ (ծածկագիր՝ 66-28․5-Ղ4-2) Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝ Բարձրագույն կրթություն Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ: Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 08․12.2020թ: Մանրամասները՝ կից հղումով։

Մանրամասն ➜


«Վեոլիա Ջուր» ընկերության գլխամասում Covid-անվտանգության որոշ կանոնների վերացման համար տրվել է 7-օրյա հանձնարարագիր

03.12.2020

ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցը «Վեոլիա Ջուր» ընկերության գլխամասում արձանագրել է ընդհանուր առմամբ բարվոք պատկեր։ Որոշակի թերություններ են նկատվել գրանցամատյանների վարման կարգում, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան։ Ախտահանիչ նյութի վրա բացակայել է մակնշումը։ Որոշ թերություններ տեղում շտկվել են։ Տեսչական մարմնի մասնագետները տեղում տարել են իրազեկման աշխատանք։ Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված նորմերի խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ողջ տարածքով։ Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են իրազեկման աշխատանքներ։ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել հաստատված նորմերը։  

Մանրամասն ➜


Որքանո՞վ են պահպանվում Covid-անվտանգության կանոնները պետական հիմնարկներում. հերթական ստուգայցերը Վանաձորում էին

02.12.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։ Դիտարկվել են Վանաձորի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, զբաղվածության տարածքային կենտրոնը, վիճակագրական կոմիտեն, քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վանաձորի տարածքային կենտրոնը, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժինը, սոցիալական ապահովագրության պետական ծառայության տարածքային բաժինը։ Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, դիմակները պատշաճ կրել են, առկա են եղել  ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։ Այնուամենայնիվ, սահմանված նորմերի որոշ խախտումներ, ԱԱՏՄ տեսուչները գրանցել են։ Մասնավորապես, չեն եղել օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ