azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հակահամաճարակային կանոնների խախտումները Կապանում եւ Գորիսում նվազման միտում ունեն

20.11.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի մասնագետները Սյունիքի մարզի Կապան քաղաքի ատամնաբուժարաններում և առևտրի կետերում ստուգայցի ընթացքում կոպիտ խախտումներ չեն նկատել։ Նման պատկեր է նկատվել նաեւ Գորիսում, որտեղ ստուգայցերն անցկացվել են գեղեցկության սրահներում։ Այս ոլորտի տնտեսավարողների մոտ հիմնականում հաճախորդների կուտակման դեպքեր են արձանագրվել, հետևաբար խախտվել է սոցիալական հեռավորության պահանջը։ Ստուգայցերի ընթացքում տեսուչները ուշադրության են առել ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչների մակնշումը, ուսումնասիրել դրանց պարունակությունը, ստուգել գրանցամատյանների լրացման գործընթացը, իսկ բժշկական հաստատություններում ստուգվել է մասնավորապես նաև ախտահանման գործընթացը։ Covid-անվտանգության նորմերի խախտումների բացառման նպատակով ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են մայրաքաղաքում և մարզերում։ Տեսուչները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչների վերջին օրերի ստուգայցերն առանձնակի խախտումներ չեն արձանագրել

19.11.2020

Գեղեցկության սրահներ, հյուրանոցներ, դեղատներ և առևտրի կետեր. Վանաձոր քաղաքի այս ոլորտների տնտեսվարողների մոտ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչների վերջին օրերի ստուգայցերն առանձնակի խախտումներ չեն արձանագրել։ Հիմնականում խախտվել է առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը։ Չի պահպանվել գրանցամատյանների ձևաչափը, եղել են դիմակ չկրելու որոշ դեպքեր։  Տեսչականի աշխատակիցները Covid-անվտանգության նորմերը դիտարկել են նաև Ստեփանավանի «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ ևս կոպիտ խախտումներ չեն գրանցվել։ ԱԱՏՄ տեսուչները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են իրազեկման աշխատանքներ` տնտեսավարողների ուշադրությունը հրավիրելով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված համաճարակի կանխարգելման հիմնական կարևոր նորմերի վրա։ Այս նորմերի պահպանումը բխում է հանրային [...]

Մանրամասն ➜


Խստացված ստուգայցեր՝ մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող ընկերություններում․խախտումների հիմքով ԱԱՏՄ-ն հարուցել է վարչական վարույթներ

18.11.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքը սպասարկող մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում և դրանց դիսպետչերական կետերում դիտարկել են Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Տեղում պարզվել է՝ արդյո՞ք վարորդներին տրամադրվում են դիմակներ և ախտահանիչներ։ Հընթացս ստուգվել է նաև սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում կանգառներում՝ ընթացքի պահին և երթուղիների վերջին կետերում դիտարկվել է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման պահանջի կատարումը։ Վերահսկողական աշխատանքները մեկնարկում են վաղ առավոտյան, ընթանում նաև երեկոյան, երբ ուղևորահոսքը համեմատաբար ավելի խիտ է։ Ստուգայցի ընթացքում ուղևորափոխադրող ընկերությունների մոտ շարունակում են արձանագրվել մի շարք խախտումներ, [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ