azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում

01.12.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը, ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը, Տեսչական մարմնի Գավառի բաժնի պետ-տեսուչ Սվետլանա Հովհաննիսյանը, ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը իրազեկման սեմինար են անցկացրել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Սեմինարին մասնակցել են «Գավառի» ԲԿ անձնակազմը, մարզի տարբեր բժշկական, կրթական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ և մասնագետներ մարզպետարանից։ Սեմինարի առաջին մասում քննարկվել են բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ մի շարք հարցեր։ Սեմինարի երկրորդ մասում մասնակիցներին տրամադրվել է խորհրդատվություն Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունների [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ներկայացուցիչները` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին

30.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին։ Մասնավոր հատվածի հետ համատեղ քննարկվել են «ՀՀ-ում կորանավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին» 2020 թվականի օգոստոսի 4-ի առողջապահության նախարարի 17-Ն հրամանով ամրագրված նորմերի կիրարկման արդյունքում առաջ եկած խնդիրները, մասնավորապես՝ տնտեսավարողների նկատմամբ կիրառվող տուգանքների և աշխատողների շրջանում ծագած անհամաձայնությունների հարցերը։ Ենթախորհրդի նիստը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ դիրքորոշում։

Մանրամասն ➜


Կայացել է «Աշխատանքի և աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության պահպանման հեռահար վերահսկողություն» թեմայով վեբինար

29.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի ու Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի (ԱՄԿ Մոսկվայի գրասենյակ) Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի ներկայացուցիչների եռակողմ առցանց աշխատաժողով՝ «Աշխատանքի և աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության պահպանման հեռահար վերահսկողություն» թեմայով։ ԱՄԿ Մոսկվայի գրասենյակի տնօրենի տեղակալ Միխաիլ Պուշկինը նշել է, որ ԱՄԿ Հազարամյակի հռչակագրի համաձայն՝ անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների առկայությունն արժանապատիվ աշխատանքի ապահովման առաջնային գործոնն է։ Ըստ նրա՝ տեսչական մարմինների լիազորությունները դեռևս սահմանափակ են, առավել ևս կորոնավիրուսային համավարակի պայմաններում․ «Ճգնաժամը ցույց տվեց, թե ինչքան կարևոր է աշխատանքի տեսչական մարմնի դերը՝ զանգվածային ճգնաժամերի պայմաններում աշխատատեղերի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ